Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անձրևը ոչինչ չի խոստանում

2222 2222
Հեղինակ`
2222 2222
19:00, կիրակի, 21 ապրիլի, 2013 թ.
Անձրևը ոչինչ չի խոստանում
     Ես մեղավոր չէի, անձրևն էր սիրուս միակ մեղավորը և իհարկե դու: Ինչու քո սրտի բանտախցում ինձ փակեցիր, քո սրտի այն մութ անկյունում, որտեղ դու ինձ չէիր էլ պատկերացնում: Քեզ ինչ պատահեց ես չհասկացա և գերի դարձա ու դու ինձ համար մի մոլուցք դարձար, կարծես կախարդանք էր կամ էլ քո հոգու այն բարությունն էր, որը ես շուտ նկատեցի: Գիտեմ դու ինձ չես մոռանա: Գիտես սիրելիս ինձ պետք չե ապրել, երբ քո սիրո ջերմությունը չպետք է զգամ, երբ համբույրիս հետքը քո շուրթերին չպետք է լինի: Թե քո սերը թևեր տա ինձ, քեզ իմ սրտի հուրը կտամ և եթե ես չեմ գոռացել իմ սիրո մասին կամ էլ միամիտ չեմ պոռթկացել, չի նշանակում, որ քեզ չեմ սիրել: Լոկ իմ սիրտն է միշտ արթուն ու մոլոր, ինչպես մի լուսնյակ, անթիվ աստղերի մեջ միշտ մենակ: Երևի իմ չափ ոչ ոք երբեք չի տանջվել, ահա թե ինչու անգամ ժպտալիս ինչ որ թախիծ կա ժպիտիս խորքում: Կանցնեն օրեր, ժամեր, տարիներ, ժամանակը անզոր կլինի կործանել մեր սերը: Կգա գիշերը, մութը կընկնի, բայց այս օրվա ջերմ հուշերը ինձ կհիշեցնեն անդադար քո ձեռքերը, քո հայացքը, որի տակ թաքնված էին բազմաթիվ մտքեր ու քո ժպիտը սիրահար: Բայց միևնույն է նորից կգա անձրևը ու նորից կկորցնեմ քեզ, կանցնեմ այն ամենի միջով, ինչը ինձ ցավ ու դառնություն պատճառեց: Ինչու է անձրևը տանում քեզ ինձանից և ինչու չի ԽՈՍՏԱՆՈՒՄ ՈՐ ԵՏ ԿԲԵՐԻ, այն ոչինչ չի ԽՈՍՏԱՆՈՒՄ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4420 | 0 | 0
Facebook