Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲՀԿ-ի հանդիպումը հաշմանդամություն ունեցող անձանց հետ

2222 2222
Հեղինակ`
2222 2222
14:55, կիրակի, 21 ապրիլի, 2013 թ.
ԲՀԿ-ի հանդիպումը հաշմանդամություն ունեցող անձանց հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է նախընտրական քարոզարշավը հասարակության տարբեր շերտերի հետ: Այս անգամ հերթը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու դրանցով զբաղվող կազմակերպություններն են: Հաշմաննդամություն ունեցող անձինք հասարակության լիարժեք անդամ են, և որևէ արհեստական խոչնդոտ չպետք է խանգարի նրանց ինտեգրմանը: Հանդիպման ընթացքում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շեշտը դրեց առավել հայտնի մի քանի խնդիրների վրա: դրանք թեքահարթակների կառուցումն ու քաղաքային տրանսպորտի հարմարեցումն է:

-Ումա պետք էն թեքահարթակը, որը ինձ որևէ տեղ չի տանելու, կամ հասարակական տրանսպորտը, որը ինձ որևէ օգնություն չի տալու, - նշեց «Փարոս» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը: Հանդիպման վերջում Տիկին Զոհրաբյանը հավատացրեց, որ անկախ ընտրությունների արդյունքներից, ԲՀԿ –ն հետևողական կլինի այս հարցին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3610 | 0 | 0
Facebook