Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

17- ամյա ՉԵՄՊԻՈՆԸ (ֆոտո)

2222 2222
Հեղինակ`
2222 2222
19:27, կիրակի, 21 ապրիլի, 2013 թ.
17- ամյա ՉԵՄՊԻՈՆԸ (ֆոտո)

«Այ կի կենտո կարատեի» ֆեդերացիան Հայաստանում Հիմնադրվել է 2006 թ-ին Դավիթ Աթանեսյանի գլխավորությամբ: Այն զարգացնում է Հայաստանում կարատեն իր բոլոր տեսակներով: Ֆեդերացիայի սաներից է եղել Վահրամ Տեր- Վարդանյանը, ով արդեն 10 տարի է ինչ զբաղվում է այ կի կենտո կարատեով և գրանցել է լուրջ հաղթանակներ: Վահրամը ընդամենը 17 տարեկան է և հասցրել է բազմաթիվ անգամ իր հաջողություններով ուրախացնել մեզ: Նա ճանաչվել է Հայաստանի բազմակի չեմպիոն, մի քանի տարի առաջ Կովկասի մրցույթում գրավել է առաջին տեղը, եղել է Եվրոպայի առաջնության հաղթող:

- 2004 թ-ից Հայաստանում լրջորեն զբաղվում եմ սպորտով: 42 անգամ եղել եմ Հայաստանում իրականացված առաջնությունների հաղթող: Վրաստանի առաջնությունում մասնակցում էի առաջին անգամ: Կիսաեզրափակիչում հաղթեցի ադրբեջանցի մարզիկին, իսկ եզրափակիչում մեր հայ մարզիկին, - նշեց Վահրամը:

Նրա հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ Ֆեդերացիան որևէ լուրջ հովանավորություն չի ստացել, մարզիկները մրցումներին մասնակցել են սեփական միջոցներով:

- Հայաստանում ավելի շատ ուշադրություն են դարձնում օլիմպիական մարզաձևերին, իսկ այ կի կենտոն դեռ չի մտել օլիմպիական մարզաձևերի մեջ:

Վահրամը բազմաթիվ մեդալներով վերադարձել է Հայաստան, ևս մեկ անգամ ապացուցելով, որ անկախ ամեն դժվարությունների Հայաստանի պատիվը բարձր են պահել դրսում:

Մեր այն հարցին թե կցանկանաս սպորտով առաջ գնալ Հայաստանում, Վահրամը պատասխանեց, - եթե հովանավոր ունենանք անպայման կցանկանամ, քանի որ շատ եմ սիրում կարատեն, ու կարող եմ բարձր պահել Հայաստանի անունը: Նրանք կարիք ունեն հովանավորման և աջակցության:

ՎԱՀՐԱՄ ՏԵՐ - ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՎԱՀՐԱՄ ՏԵՐ - ՎԱՐԴԱՆՅԱՆ
Չեմպիոն
Չեմպիոն
Սև գոտի ստանալուց
Սև գոտի ստանալուց
Սև գոտի ստանալուց
Սև գոտի ստանալուց
Իսկական մենամարտ
Իսկական մենամարտ
Մեր 17 -ամյա ՉԵՄՊԻՈՆԸ
Մեր 17 -ամյա ՉԵՄՊԻՈՆԸ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5157 | 0 | 0
Facebook