Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սպասո՜ւմ էիր, եկա՜

09:35, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
Սպասո՜ւմ էիր, եկա՜
    
    
    

Հեռո՜ւ, օտար քաղաքո՜ւմ

Եվային հատուկ մի նո՜ւրբ քայլվածքով

Մի Կի՜ն էր քայլում:


    

Ադամաձայներ չկայի՜ն՝ լո՜ւռ էր

Կա՛մ էլ աղմուկ էր

աչքերի կոպերի բացվածքով,

Շուրջն ամե՜ն ինչ անհասկանալի էր՝


    

Մի Կի՜ն էր քայլում

Եվային հատուկ քայլվածքով:


    

*

Խոնարհե՜լ էին

ծառե՜րն իրենց սաղարթները,

Մայթերն իրենց աչուկները վե՜ր հառել,

Քամին կնոջ փեշը բերա՜նն իր առել

Պտտվո՜ւմ էր խելագար-


    

Ասե՜ս երկնից մի ցնո՜րք էր իջել վար…


    

*

Հողագո՜ւնդը չէ՜ր պտտվում

իր բնական պտույտով,

Ա՜յլ - շարժվում էր կնոջ ոտքի հպումից,


    

Սա տեսնելու հառաչանքո՜վ-

հառաչո՜ւմ էին մարդիկ

Իրենց կանանց նայելիս…


    

Չիմանալո՜վ, որ խենթանա՜լ կարելի է

Նրա ամե՜ն հպումից…


    

*

Ձե՜ռք տալ նրան չէ՛ր կարելի,

Կարելի՜ էր միա՜յն-միայն հիանա՜լ՝

Ցերեկն ապրել հուզումներո՜վ,


    

Առանց նրա՝

Գիշերները խենթանալ:


    

Ս.Ումառ-Հարությունյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3503 | 0 | 0
Facebook