Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Յուջինի խոհերը կյանքի շուրջ (Հատված Թեոդոր Դրայզերի «Հանճարը» գրքից)

23:31, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2013 թ.
Յուջինի խոհերը կյանքի շուրջ (Հատված Թեոդոր Դրայզերի «Հանճարը» գրքից)

Յուջինը եկել էր այն եզրակացության, որ այս աշխարհից այն կողմ ոչինչ չկա, ոչինչ չկա, բացի կույր, մութ ուժից, որը շարժվում է աննպատակ. առաջ նա տարտամորեն հավատացած էր երկնքի մասին և քննարկում էր դժոխքի հնարավրո գոյության հարցը: ՆՐԱ ԿԱՐԴԱՑԱԾ ԳՐՔԵՐԸ ՆՐԱՆ ՏԱՐԵԼ ԷԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՄԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿՈՂՄՆԱԿԻ ՇԱՎԻՂՆԵՐՈՎ: Յուջինը կարդում էր բոլոր ուղությունների գրքերը և տրամաբանական, լավ մտածող էր: Նա արդեն ճաշակել էր Սպենսերի «Առաջին սկզբունքները» գիրքը, որը տառացիորեն նրան պոկել էր արմատներից ու հանձնել հողմերին: Այնուհետև վերադարձել էր Մարկոս Ավրելիոսին, Էպիկտետոսին, Սպինոզային և Շոպենհաուերին, մարդիկ, որոնք պատառոտել էին նրա անձնական բոլոր տեսությունները և ստիպել նրան հարցնելու ինքն իրեն, թե իսկապես Ի՞ՆՉ Է ԿՅԱՆՔԸ: Այս գրքերից մի քանիսը կարդալուց հետո, նա երկար ժամանակ քայլել էր փողոցներով, խորհրդածելով ուժերի խաղացած դերի մասին, նյութի քայքայման և այն փաստի մասին, թե ինչպես մարդկային մտածողության ձևերը ավելի կայուն չեն, քան ամպի ձևերը: Փիլիսոփայությունները եկել և գնացել էին, կառավարությունները եկել և գնացել էին, մարդկայիին ցեղերը առաջացել ու անհետացել էին: Մի անգամ նա գնաց Նյու-Յորքի բնական պատմության մեծ թանգարանը և այնտեղ տեսավ նախապատմական կենդանիների ահռելի կմախքներ, էակներ, որոնց մասին ասում էին, թե ապրել են երկու, երեք, հինգ միլիոն տարի առաջ: Նա զարմացել էր այն ուժի վրա, որը առաջացրել էր նրանց, ինչպես և այն անտարբերության վրա, որով, ակներևաբար, թույլ էր տվել, որ դրանք ոչնչանան: Բնությունը թվում էր, թե առատաձեռն էր եղել իր կերպարների ստեղծագործման մեջ և բոլորովին անտարբեր՝ որևէ բանի տևականության հարցում:
    


    
Նա եկավ այն եզրակացության, որ ինքը ոչինչ է, սոսկ մի խեցի, մի ձայն, մի տերև, որը ընդհանուր ոչ մի արժեք չունի. որոշ ժամանակ այդ մտքերը խորտակել էին նրա սիրտը: Դա ձգտում էր խորտակելու նրա եսասիրությունը, բզկտելու նրա մտքի ուժի հպարտությունը: Նա թափառում էր այս ու այն կողմ՝ ՇԼԱՑԱԾ, ՎԻՐԱՎՈՐՎԱԾ, ԹԱԽԾՈՏ, ինչպես կորած երեխաներն են լինում: Բաց շարունակում էր համառորեն մտածել:
     Այնուհետև գալիս էին Դարվինը, Հըքսլին, Տինդալը, Լըբբոկը, անգլիացի մտածողների մի ամբողջ շարք, որոնք ամրացնում էին այլ մտածողների սկզբնական եզրակացությունները, բայց ցուցադրում էին գեղեցկություն, օրինաչափություն, բնության սիստեմավորում, ձևի ու իդեալի հորդառատություն, որը թովել էր նրան: Նա դեռ կարդում էր բանաստեղծներին, բնագետներին, էսսեյիստներին, ԲԱՅՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԷՐ ՄԵԼԱՄԱՂՁՈՏ ԼԻՆԵԼ: ԿՅԱՆՔԸ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԷՐ, բացի աննպատակ շարժվող մի մութ ուժ:
     Բնորոշ ու անհատական էր այն եղանակը, որով նա այս մտածողությունները կիրառում էր իր կյանքում: Տխուր էր մտածել, որ գեղեցկությունը մի պահ ծաղկում է, ապա ընդմիշտ անհետանում: Սարսափելի էր մտածել, ՈՐ ԻՐ ԿՅԱՆՔԸ ՏԵՎԵԼՈՒ ԷՐ ՄԻԱՅՆ ՅՈԹԱՆԱՍՈՒՆ ՏԱՐԻ, ՈՐԻՑ ՀԵՏՈ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ: Իր ու Անջելայի ծանոթությունը պատահական էր եղել, քիմիական խնամակցություն, որպեսզի հավիտենականության մեջ այլևս երբեք չհանդիպեին իրար: Ինքն ու Քրիստինան, ինքն ու Ռուբին, ինքն ու որևէ մեկը կարող էին միայն մի քանի պայծառ ժամ անցկացնել իրար հետ, որից հետո հաջորդելու էր մեծ լռությունը, քայքայումը, և ինքն այլևս գոյություն չէր ունենալու: Թախիծը համակում էր նրան, երբ մտածում էր այդ մասին, բայց միաժամանակ այդ նրան ավելի անձկալի էր դարձնում, ստիպում ապրել ու սիրվել, քանի դեռ ինքն այստեղ էր: Միայն թե կարողանար ունենալ մի գեղեցիկ աղջկա բազուկները, որոնք պահեին նրան հավիտյան ապահովության մեջ....
    
     Աղբյուրը Գրքամոլ - https://www.facebook.com/photo.php?fbid=526356614074334&set=a.255618291148169.59219.209324585777540&type=1&theater

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6242 | 0 | 0
Facebook