Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ երիտասարդների ամենատարածված սխալները հագուկապի մեջ. դիզայներներ

01:43, շաբաթ, 09 մարտի, 2013 թ.
Հայ երիտասարդների ամենատարածված սխալները հագուկապի մեջ. դիզայներներ
     Տարեցտարի նոր սկզբունքներ, սեզոնից սեզոն նոր թրենդներ, ամենատարբեր գույներ ու երանգներ նորաձևության աշխարհում: Այս ամենից անմասն չեն մնում նաև հայ երիտասարդները: Ոմանք նորաձևության գերին են, ոմանք էլ գերի են վերցրել նորաձևությանը' թելադրելով նրան իրենց ճաշակն ու կանոնները: Եթե ժամանակին երևանյան փողոցներում գերակշռում էին մուգ գույների (սևի գլխավորությամբ) հագուկապ ունեցողները, ապա հիմա անզեն աչքով էլ նկատելի են նորաձևությանը հետևող, գունային ամենատարբեր լուծումներով հագնվող երիտասարդներ: Այն, որ հագնվելու մշակույթը Երեւանում հետզհետե զարգանում է, փաստ է: Բայց միանշանակ ասել, որ մեր երիտասարդությունը հիանալի ըմբռնում և կիրառում է նորաձևությունը, դեռ վաղ է:
    
     LN-ն իր ընթերցողների համար փորձել է պարզել, թե ինչ սխալներ են տեսնում հայ հայտնի դիզայներները հայ երիտասարդների հագուկապի մեջ իրենց մասնագիտական աչքով:
    
     Նինա Հովնանյան

    
     Կարծում եմ' հայ երիտասարդների ամենատարածվաս սխալը հագուկապի մեջ նորաձևությանը չափից շատ հետևելն է: Մարդիկ հագնում են ոչ թե այն, ինչ սազում է իրենց, այլ այն, ինչ նորաձև է:
    
     Ֆաինա Հարությունյան

    
     Մենք ունենք շատ ճաշակով, շատ նորաձև հագնվող երիտասարդություն, ովքեր գիտեն' ինչը որտեղ հագնել, ինչպես հագնվել: Պետք չէ ասել' սա սխալ է, սա' ոչ: Մարդն ինքն իրեն պետք է զգա հաճելի, հարմար, գեղեցիկ, լինի հոգեկան և ֆիզիկական ներդաշնակության մեջ: Կան երիտասարդներ, որ դասի են գնում այնպես, կարծես ինչ- որ մեկի նշանդրեքն է, բայց եթե ինքն իրեն այդպես է լավ զգում, պետք չէ նրան ստիպել կեդ հագնել: Այսօր երիտասարդությունը ազատ է, և ես դա եմ շատ կարևորում:
    
     Արամ Նիկոլյան
    
     Հիմնական սխալն այդ ինկուբացիոն վիճակն է, որ եթե մի բան նորաձև է, այն շատ մասսայական է դառնում, շատ կտեսնես քաղաքում: Չտարբերվելու բարդույթն է շատ տարածված, որ չեն սիրում առանձնանալ, տարբերվել: Եթե ընկերուհիներից մեկն ունի այդ շորից, ուրեմն մյուս ընկերուհին էլ է ուզում անպայման ունենալ: Երբեմն էլ հագնվելու էթիկան չեն կարղանում պահպանել, շփոթում են: Չեն տարբերում համալսարան, երեկոյան միջոցառում և այլն… Միշտ խորհուրդ եմ տալիս անհատ լինել, չնմանվել շրջապատին: Ունեցեք Ձեր Ես-ն ու առանձին կերպարը:
    
    
Սկզբնաղբյուր. LADYNEWS.am

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8510 | 0 | 0
Facebook