Հայ երիտասարդների ամենատարածված սխալները հագուկապի մեջ. դիզայներներ
01:43, Saturday, 09 March, 2013
Like
1
Dislike
0
8525 | 0 | 1 | 0
Տարեցտարի նոր սկզբունքներ, սեզոնից սեզոն նոր թրենդներ, ամենատարբեր գույներ ու երանգներ նորաձևության աշխարհում: Այս ամենից անմասն չեն մնում նաև հայ երիտասարդները: Ոմանք նորաձևության գերին են, ոմանք էլ գերի են վերցրել նորաձևությանը' թելադրելով նրան իրենց ճաշակն ու կանոնները: Եթե ժամանակին երևանյան փողոցներում գերակշռում էին մուգ գույների (սևի գլխավորությամբ) հագուկապ ունեցողները, ապա հիմա անզեն աչքով էլ նկատելի են նորաձևությանը հետևող, գունային ամենատարբեր լուծումներով հագնվող երիտասարդներ: Այն, որ հագնվելու մշակույթը Երեւանում հետզհետե զարգանում է, փաստ է: Բայց միանշանակ ասել, որ մեր երիտասարդությունը հիանալի ըմբռնում և կիրառում է նորաձևությունը, դեռ վաղ է: LN-ն իր ընթերցողների համար փորձել է պարզել, թե ինչ սխալներ են տեսնում հայ հայտնի դիզայներները հայ երիտասարդների հագուկապի մեջ իրենց մասնագիտական աչքով: Նինա Հովնանյան Կարծում եմ' հայ երիտասարդների ամենատարածվաս սխալը հագուկապի մեջ նորաձևությանը չափից շատ հետևելն է: Մարդիկ հագնում են ոչ թե այն, ինչ սազում է իրենց, այլ այն, ինչ նորաձև է: Ֆաինա Հարությունյան Մենք ունենք շատ ճաշակով, շատ նորաձև հագնվող երիտասարդություն, ովքեր գիտեն' ինչը որտեղ հագնել, ինչպես հագնվել: Պետք չէ ասել' սա սխալ է, սա' ոչ: Մարդն ինքն իրեն պետք է զգա հաճելի, հարմար, գեղեցիկ, լինի հոգեկան և ֆիզիկական ներդաշնակության մեջ: Կան երիտասարդներ, որ դասի են գնում այնպես, կարծես ինչ- որ մեկի նշանդրեքն է, բայց եթե ինքն իրեն այդպես է լավ զգում, պետք չէ նրան ստիպել կեդ հագնել: Այսօր երիտասարդությունը ազատ է, և ես դա եմ շատ կարևորում: Արամ Նիկոլյան Հիմնական սխալն այդ ինկուբացիոն վիճակն է, որ եթե մի բան նորաձև է, այն շատ մասսայական է դառնում, շատ կտեսնես քաղաքում: Չտարբերվելու բարդույթն է շատ տարածված, որ չեն սիրում առանձնանալ, տարբերվել: Եթե ընկերուհիներից մեկն ունի այդ շորից, ուրեմն մյուս ընկերուհին էլ է ուզում անպայման ունենալ: Երբեմն էլ հագնվելու էթիկան չեն կարղանում պահպանել, շփոթում են: Չեն տարբերում համալսարան, երեկոյան միջոցառում և այլն… Միշտ խորհուրդ եմ տալիս անհատ լինել, չնմանվել շրջապատին: Ունեցեք Ձեր Ես-ն ու առանձին կերպարը: Սկզբնաղբյուր. LADYNEWS.am |
+9 °C |
+9 °C
+19 °C
|
Tomorrow: +20 °C |