Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր մեջ ասած, աղջիկներ..........

01:39, շաբաթ, 09 մարտի, 2013 թ.
Մեր մեջ ասած, աղջիկներ..........

Ողջո՛ւյն, աղջիկներ։ Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ անգամ ամենագեղեցիկ աղջիկը կորցնում է գրավչությունը, եթե անխնամ է, հոգ չի տանում իր արտաքինի մասին։ Մարմինը, դեմքը, մազերն ու եղունգները խնամել պետք է ցանկացած տարիքում։ Ահա թե որն է 'հավերժ երիտասարդ" կանանց հմայքի գաղտնիքը։ Մեր խորհուրդները կօգնեն ձեզ դեռևս դպրոցական տարիքից սովորելու, թե ինչպես պահպանել բնական գեղեցկությունը


    

Խորհուրդ 1

Մի լվացվեք ծորակի ջրով։ Մաշկի խնամքը սկսվում է առավոտյան՝ արթնանալուն պես, երբ գնում ենք լոգասենյակ՝ լվացվելու։ Ահա հենց ծորակի ջրից է՛լ շատ հաճախ սկսվում են մաշկային խնդիրները։ Եթե ձեր մաշկը պատկանում է չոր կամ նորմալ տիպին, հավանաբար նկատել եք, որ լվացվելուց հետո այն չորանում է, ասես, ձգվում է։ Դրա պատճառը խմելու ջրի բաղադրության մեջ առկա քլորն է, որն ավելացվում է այն ախտահանելու նպատակով։ Որպեսզի մաշկը չչորանա, լվացվեք եռացրած-սառեցրած ջրով, ապա անձեռոցիկով սրբեք դեմքն ու մաշկի չորացած հատվածներին խոնավացնող քսուք քսեք։ Քսուքը, իհարկե, պետք է համապատասխանի ձեր տարիքային խմբին և մաշկի տիպին։

Ի դեպ, քլորը կարող է գրգռել նաև ճարպոտ մաշկը, հատկապես այն դեպքում, երբ լվացվելիս անորակ օճառ եք օգտագործում։ Դրանից խուսափելու համար օճառը փոխարինեք ձեր մաշկի տիպին համապատասխան գել-փրփուրներով, որոնք լվացվելու համար են նախատեսված։


    

Խորհուրդ 2

Խուսափեք ծխախոտի ծխից։ Աշխատեք երկար ժամանակ չմնալ այն սենյակում, որտեղ ծխել կամ ծխում են։ Նիկոտինը նեղացնում է մաշկի անոթները, ինչի պատճառով այն զրկվում է անհրաժեշտ չափով թթվածին ստանալուց։ Պարզ ասած՝ մաշկը լավ չի շնչում։ Ավելորդ է ասել, թե դա ինչ հետևանքների է հանգեցնում, նայեք ծխող կանանց մաշկին, և ինքներդ կհամոզվեք։


    

Խորհուրդ 3

Հետևեք դիմախաղին։ Մոտավորապես 25 տարեկանից հետո աչքերի շուրջը, ճակատին հայտնվում են առաջին մանր կնճիռները։ Դրանք, այսպես կոչված, դիմախաղային կնճիռներն են, որոնք այդ տարիքում, ճիշտ է, դեռևս աննկատ են, սակայն ժամանակի ընթացքում ավելի արտահայտիչ են դառնում։ Քանի դեռ ձեր դեմքին դիմախաղային կնճիռնեո չեն հայտնվել, այսօրվանից սկսեք ուշադրություն դարձնել դիմախաղին, օրինակ, որպեսզի ավելորդ անգամ աչքերը չկկոցեք, գարնանն ու ամռանը մուգ ապակիներով արևային ակնոց դրեք, սովորություն դարձրեք զարմանալիս ՚կամ լարված իրավիճակներում ճակատը չկնճռոտել, կոպիտ շարժումներով դեմքը մի տրորեք և այլն։


    

Խորհուրդ 4

Ուշադրություն դարձրեք բարձի ընտրությանը։ Այն չպետք է շատ հաստ և մեծ լինի, կիսապառկած դիրքով քնելը ոչ միայն շնչառական խնդիրներ կարող է առաջացնել, այլև... կրկնակզակ, որից ազատվելը, ցավոք, շատ ավելի դժվար է, քան ձեռք բերելը։ Նաև հոգ տարեք, որ բարձի վրա խոշոր կոճակներ, փոթեր ու ժանյակներ չլինեն, դրանք դեմքին դաջվելու տհաճ սովորություն ունեն։


    

Խորհուրդ 5

Մի սեղմեք պզուկները։ Դրանից մաշկը կարող է բորբոքվել։ Ավելի լավ է՝ առավոտյան և երեկոյան պզուկներին քսեք չորացնող, բայց ոչ գրգռող լոսյոն։ Ձեր մաշկին համապատասխան լոսյոնի բաղադրությունը պետք է որոշի բժիշկ-մաշկաբանը։ Մասնագետի նշանակած բաղադրատոմսով լոսյոնը կարող եք պատվիրել դեղատներում։


    

Խորհուրդ 6

Զբաղվեք մարմնամարզությամբ։ Եթե առավոտյան մարմնամարզությամբ զբաղվել չեք սիրում, գոնե շատ քայլեք, զբոսնեք բնության գրկում։ Մարմնամարզության հաճելի տեսակներից է, օրինակ, ակտիվ պարը։ Պարելու համար պարտադիր չէ մարզասրահ կամ դիսկոտեկ հաճախել, դա կարող եք անել ձեր տանը՝ մենակ կամ ընկերուհիների հետ... Կարևորը նստակյացությունից խուսափելն է։ Իսկ ահա շարժունակության շնորհիվ կլավանա օրգանիզմի նյութափոխանակությունն ու արյան շրջանառությունը, ավելորդ կիլոգրամներից կազատվեք, միշտ առույգ տեսք կունենաք։ էլ ի՞նչ է պետք գեղեցիկ լինելու համար։

Ամեն օր հետևելով վերոնշյալ պարզ խորհուրդներին՝ դեռ երկար տարիներ կպահպանեք ձեր մաշկի երիտասարդությունն ու թարմությունը, բնական գույնն ու առողջությունը, որոնք շատ ավելի կգեղեց– կացնեն ձեզ, քան ամենաթանկ քսուքներն ու դիմափոշիները։


     Աղբյուրը` med-practic.com

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8439 | 0 | 0
Facebook