Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լուսնորդ տղամարդը քնած ժամանակ նկարում է

16:43, երեքշաբթի, 19 մարտի, 2013 թ.
Լուսնորդ տղամարդը քնած ժամանակ նկարում է
     Լի Հադվինը տառապում է լուսնոտության տարօրինակ դրսևորումից: Նա քնած ժամանակ նկարում է: Առավոտյան, սակայն, նա չի հիշում դա և, առհասարակ, ոչ մի հետաքրքրություն չի տածում արվեստի հանդեպ:
    
     Լուսնոտությունն իր մասին զգացնել է տվել 4 տարեկանում: Սկզբում Հադվինը պարզապես մահճակալից բարձրանում էր ու սկսում էր պատահական առարկաների վրա նկարել: Դա դժվար էր նկար անվանել: Սակայն 15-16 տարեկանում իրավիճակը փոխվեց: Աբստրակտ ու անհասկանալի խզբզանքներին փոխարինելու եկան իրական պատկերները: Ժամանակի ընթացքում դրանք ավելի կատարյալ էին դառնում:
    
     Այս հարցը լուծելու համար տղամարդը նույնիսկ դիմել էր բժիշկների: Սակայն նրանք ի վիճակի չեղան դա բացատրել: Նրա ստեղծագործության մասին նույնիսկ վավերագրական ֆիլմեր են նկարահանվել:
    
     Լին նկարում է ոչ ամեն գիշեր: Դա նրանից կախված չէ, հաճախ ստեղծագործելուն նրան մղում է ալկոհոլը: Այժմ նրա աշխատանքներով հետաքրքրվում են ոչ միայն բժիշկները, այլև ցուցասրահները:
    
    
    

Գիտնականները գտնում են, որ նրանց հաջողվել է բացահայտել լուսնոտության այն գենետիկ կոդը, որը ստիպում է մարդկանց քայլել քնի մեջ: Ուսումնասիրելով լուսնոտների ընտանիքի 4 սերունդ` նրանք պարզել են, որ ԴՆԹ-ի միայն մեկ արատավոր նմուշը բավարար է, որպեսզի մարդը տառապի լուսնոտությամբ:


    

Հետազոտողները հույս ունեն, որ կկարողանան որևէ կերպ ազդել այդ գեների վրա և այդպիսով առաջ կգան այս խանգարման բուժման նոր ձևեր: Լուսնոտությունը հանդիպում է 50 մեծահասակներից մեկի, ինչպես նաև երեխաների 10%-ի մոտ: Սովորաբար այդ երևույթը ժամանակի ընթացքում անցնում է: Սակայն գոյություն ունեն լուսնոտության առավել ծայրահեղ տեսակներ:


    

Ոչ լրիվ և ոչ խորը արգելակման դեպքում մարդը քնած ժամանակ խոսում է, նստում անկողնում: Լուսնոտությունն ավելի արտահայտված խանգարում է, երբ քնած մարդը վեր է կենում անկողնուց, քայլում աննպատակ կամ երազի ազդեցությամբ, իսկ առավոտյան այդ մասին հիշում է աղոտ կամ բոլորովին չի հիշում:


    

Փորձագետները վստահ են, որ այս խանգարումը հանդիպում է այն ընտանիքներում, որոնք նախատրամադրված են դրան:


     Աղբյուրը` Doctors.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
12459 | 1 | 0
Facebook