Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տեսողության պահպանման մի քանի ոսկե կանոն

14:18, երկուշաբթի, 25 մարտի, 2013 թ.
Տեսողության պահպանման մի քանի ոսկե կանոն
    

Տեսողության պահպանման համար.
    
     Գործածեք 20-20-20-ի կանոնը, այսինքն՝ երբ համակարգչի առջև աշխատում եք, յուրաքանչյուր 20 րոպեն մեկ աչքերին հանգիստ տվեք և առնվազն 20 վայրկյան նայեք 20 մետր հեռավորության վրա գտնվող մի կետի:
    
     Օգտագործեք աչքերի համար օգտակար սնունդ` նարնջագույն մրգեր և բանջարեղեն:
    
     Մեծ ուշադրություն դարձրեք աչքերի ցավին: Կարմրության և քորի ժամանակ կարելի է սառը թրջոցներ օգտագործել: Ավազի հատիկների զգացողության դեպքում կարելի է աչքերը լվանալ մաքուր ջրով կամ ֆիզիոլոգիական լուծույթով: Եթե այս ամենը ձեռնարկելուց հետո գանգատները չեն վերանում, ապա պետք է դիմել ակնաբույժի:
    
     Ծխողներին խորհուրդ է տրվում թողնել ծխելու վնասակար սովորությունը, քանի որ ծխախոտը մեծացնում է կատարակտ առաջանալու ռիսկը, ինչպես նաև հանգեցնում է աչքերի լորձաթաղանթի չորացման:
    
    
     Աղբյուրը՝ Doctors.am


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
9307 | 0 | 0
Facebook