Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեխաների ատամների ամենահաճախ հանդիպող հիվանդությունները

17:15, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2013 թ.
     Մանուկների մոտ ատամների ամենահաճախ հանդիպող հիվանդությունը կարիեսն է, որը ճիշտ ժամանակին չբուժելու դեպքում հանգեցնում է այլ հիվանդությունների: Տարածված հիվանդություններից է նաև դիմածնոտային անոմալիաները, որոնք երեխաների մոտ տեսանելի է լինում երկու տարեկանից: Խանգարված քթային շնչառությունը դիմածնոտային համակարգի ֆունկցիայի աղավաղում է բերում: Այս մասին ասուլիսում ասաց «Սոնատո» ատամնաբուժարանի տնօրեն, բ.գ.դ, բժիշկ-օրթոդենտ Արթուր Փափազյանը:
    
     Նրա խոսքով, ընդհանրապես, ատամների հիվանդության առաջացման պատճառներից է` էկոլոգիական խնդիրները, սնունդը: Երեխաների մոտ, ըստ մասնագետի, ատամների հիվանդության առաջացման պատճառներից է նաև` ժառանգական գործոնը, մոր հղիության ընթացքում տարած սթրեսները, ընդունած սնունդը:
    
     Բանախոսն ասաց, որ ընդունված է ատամները սկսել լվանալ 1-2 տարեկանից, օրական` 2 անգամ: Պետք է դիմել բժշկի սկսած 2-3 տարեկանից` պրոֆիլակտիկայի համար, եթե իհարկե, մինչ այդ որևէ գանգատ` ցավի տեսքով, երեխան չի ունենում: Մեծահասակները տարին 2 անգամ պետք է այցելեն ատամնաբույժի:
    
     Ա. Փափազյանը նշեց, որ ծնողների շրջանում տարեցտարի աճում է մտահոգվածությունը, այսինքն սկսել են ցանկացած թեթև ցավի, կամ որևէ խնդիր նկատելու դեպքում, դիմել բժշկի: Նա փաստեց, որ նվազել են դեպքերը, երբ դիմում են ռախիդության հետ կապված որևէ խնդրով:
    
     Մասնագետի խոսքով, մանկական ստամատոլոգի աշխատանքը բավականին բարդ է ու քչերն են ընտրում այդ մասնագիտությունը:
    
    
    
Աղբյուրը` www.heqiat.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6792 | 0 | 0
Facebook