Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԵՎՈՒՅԹ

09:20, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԵՎՈՒՅԹ

Ինքնասպանության երևույթն այնքան հին է, որքան մարդկությունը: Միայն մարդուն բնորոշինքնաարտահայտման այս ձևը նրան տարբերում է անգամ կենդանիներից, որոնք գիտակցաբար երբեք չեն դիմում այս քայլին: Ինքնասպանության դրդող պատճառները նույնպես զանազան են: Ըստ մասնագետների՝ այսօր աշխարհում ինքնասպանու-թյանը նպաստող շուրջ 800 պատճառ կա: Բնական է, որ ինքնասպանության հիմնահարցն ուսումնասիրող գիտությունը՝ սուիցիդոլոգիան, համաշխարհային կրոնները և գիտության այլ բանագավառներ փորձել են համակողմանիորեն քննել այս խնդիրը, բացատրել դրապատճառները, աճման և նվազման միտումները և առաջադրել կանխարգելման ճանապարհներ: Ցավոք սրտի, ինչպես մոլորակի տարբեր անկյուններում, այնպես էլ Հայաստանում վերջին շրջանում ավելացել է ինքնասպանությունների քանակը և գրանցվել աճի միտում: Գրեթե ամեն օր հայկական ԶԼՄ-ներով կարելի է լսել ինքնասպանությունների կամ ինքնասպանության փորձերի մասին, որոնք անհանգստացնում են մեր հասարակությանը՝ միևնույն ժամանակ զգոնության և սթափության կոչ անելով: Այս առումով պաշտոնական վիճակագրությունը ևս մխիթարիչ չէ: Եթե նկատի ունենանք, որ իրականում դրանց թիվը շատ ավելին է, ապա իսկապես

մտահոգության և մտորելու առիթ ունենք:

Հոգեպես առողջ անձանց ինքնասպանությունը գրականությունում սահմանվում է որպես շարունակական դեզադապտացիայի կամ աֆֆեկտի արդյունքում, անձի սահմանային հոգեվիճակում, լետալ ավարտով այնպիսի աուտոդեստրուկտիվ գործողություն, որի դեպքում այն դիտարկվում է որպես իրավիճակից դուրս գալու ելք, դիմացինին պատժելու միջոց, ուշադրություն գրավելու եղանակ, սակայն ոչ անգիտակից և անվերապահ ձգտում դեպի մահը:

Եթե «ինքնասպանություն» ասելով հասկանանք գիտակցված և հոժարակամ կյանքից հրաժարվել, այլ կերպ ասած մահվան ցանկություն, ինչպես նպատակ այլ ոչ թե ինչ որ նպատակի հասնելու միջոց, ապա մենք իզուր կփորձենք կենդանիների մեջ ինքնասպանություն փնտրել։ Կենդանական աշխարհը այդպիսի երևույթ չգիտի։ Կենդանական աշխարհին հայտնի է «զոհ» ասվածը, բայց ոչ ինքնասպանությունը, և ոչ միայն կենդանական աշխարհը սկզբնական մարդկային տեսակը (ավելի ցածր զարգացվածության աստիճան ունեցողները՝վայրենիներն ու բարբարոսները) գրեթե նույնապես չգիտեն, թե ինչ է ինքնասպանությունը։ Միայն մշակույթի ավելի բարձր մակարդակում ենք հանդիպում ինքնասպանություն երևույթին, ինչպես գիտակցված ձևով մահվան գերադասումը կյանքից։ Այսպիսի դեպքերում ինքնասպանի համար կյանքը դառնում է անպետք և անիմաստ։ Նա հրաժարվում է կյանքից ոչ թե, որովհետև «պարտավոր» է կամ «զոհում» է իր կյանքը այլ նա հրաժարվում է սեփական կյանքից՝ որպես իր տառապանքների և անիմաստությունից հրաժարվելու միակ ճանապարհ:
     Կառմազինը գրում է. «Ինքնասպանությունը անհասկանալի ֆենոմեն է բարոյական աշխարհում»: Յուրաքանչյուր ինքնասպանություն անհատական է և իր հիմքում ունի տարբեր պատճառներ՝ ինչպես սոցիալական, այնպես էլ ներանձնային:

Մահվան ընտրության վրա ազդող գործոններն այնքան տարատեսակ են, որ ինքնասպանի հոգեկան վիճակը վերականգնել գրեթե անհնար է և այդ անհնարինությունից ելնելով էլ հակված ենք ամեն ինչ հանգեցնել արտաքին պատճառներին:

Պ.Շիրիխևը սուիցիդի հիմնական պատճառ համարում է սեփական գոյության անիմաստությունը և ապագայի անորոշությունը: Վերջինս կապում է հասարակության տնտեսական վիճակի անկայունության, տարերային գաղափարախոսության, հասարակական, բարոյական նորմերի գերագնահատման հետ:

Համաշխարհային գիտա-մեթոդական սուիցիդոլոգիական կենտրոնի տնօրեն՝ U.Համբարձումովը սուիցիդը համարում է սոցիալ-հոգեբանական վիճակ, որ անձն ապրում է անլուծելի կոնֆլիկտի պայմաններում և հիմնական պատճառ համարում է մարդու մենակությունը, որը զուգակցվելով սոցիալ-տնտեսական գերսթրեսային անկայունության հետ հանգեցնում է ողբերգական վախճանի:

Կոլումբիական համալսարանի հոգեբան՝ Ջեֆրի Յանգը ինքնասպանության պատճառ համարում է դեպրեսիան: Այդպես է գտնում նաև պրոֆեսոր Մ.Վիլյամսը: Նա ուշադրություն է դարձրել ինքնասպանության փորձ կատարած մարդկանց հիշողության վրա և հաստատել, որ նրանց հիշողությունը խեղաթյուրված է, մակերեսային, պարփակված է ընդհանրական երևույթներով:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4011 | 0 | 0
Facebook