Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ներողություն եմ խնդրում, որ մենք չզոհվեցինք, որ լավ առիթ լիներ Ադրբեջանին հայհոյելու». Արշակ Զաքարյան

09:01, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
«Ներողություն եմ խնդրում, որ մենք չզոհվեցինք, որ լավ առիթ լիներ Ադրբեջանին հայհոյելու». Արշակ Զաքարյան

«Շանթ հեռուստաընկերության "Դիրքերում" հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանի առողջական վիճակը լավ է, ոտքերը կտրելու վտանգը, փառք Աստծո, հետևում է. ոտքերը կպահպանվեն: Վիճակը գնալով լավանում է: Հույս ունենք, որ ամբողջովին կվերականգնվի և կքայլի»: Այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց հաղորդման հեղինակ Արշակ Զաքարյանը: "Մենք գործ ունենք այնպիսի հակառակորդի հետ, որը թիրախավորված կրակ է բացել լրագրողների ուղղությամբ: Անցած շաբաթ նույն իրավիճակում հայտնվեցինք, բայց վիրավորներ չունեցանք: Մեր մեքենայի վրա կրկին կրակել էին, բայց չէր կպել: Ուստի, ես չեմ կարծում, թե հակառակորդը որևէ կանոնի կհետևի, նա միշտ էլ եղել է ուխտադրուժ: Երբ մեքենան սպիտակ է եղել, ավելի շատ են կրակել, դրա համար որոշել ենք քողարկել մեքենան, մեր շորերը, որ քիչ կրակեն: Այս մեքենան երեք սև ապակի է ունեցել, երեք չքողարկված տեղ, որի վրա էլ հակառակորդը կրակել է, դիպուկահարը կրակել է ապակուն: Կրակել են այն ժամանակ, երբ տեսախցիկն է շարժվել", - մանրամասները ներկայացրեց Արշակ Զաքարյանը: Նրա խոսքով` ժամանակին ԶԼՄ-ները վտանգավոր չէին մարտի դաշտում, բայց այսօր թիրախ են դառնում, քանի որ հենց նրանք են ֆիքսում ռազմական հանցագործությունները, զինադադարի ռեժիմի խախտումները: " Իմ կյանքը փրկել է պաշտպանված լինելը, քողարկված շորեր հագնելը, քողարկված մեքենա ունենալը: Մենք այնտեղ ապրում ենք զինվորների հետ, կանգնում ենք զինվորների հետ հերթապահության: Մեզ չափորոշիչները մեջ դնելը, կարծում եմ, ճիշտ չէ: Դավիթը հիվանդանոցում պառկած է, ոտքերը կտրել-չկտրելու հարցն է դրված, վեց ամսական երեխան, կինը անորոշության մեջ են, մեկ էլ կարդում եմ` " հերիք է կինո նկարեք": Մտքերը թղթին հանձնելուց առաջ խորը մտածել է պետք", - ասաց Արշակ Զաքարյանը: Հարցին՝ ինչո՞ւ են պատասխան կրակ բացել, արդյոք կրակելը չի՞ նշանակում ստվեր գցել Ադրբեջանի կողմից լրագրողների ուղղությամբ կրակելու հանգամանքի վրա, բանախոսը պատասխանեց. "Ես ներողություն եմ խնդրում, որ մենք չզոհվեցինք, որ լավ առիթ լիներ Ադրբեջանին քննադատելու":

Դիտարկմանը, թե նկարահանող խումբը իրավունք չուներ զինվորական հագուստով ու զինվորական մեքենայով այդ տարածքներ նկարահանման գնալ, առնվազն պետք է լիներ press տարբերանշանը, պարոն Զաքարյանն ասաց . «Մենք գործ ունենք այնպիսի հակառակորդի հետ, որը թիրախավորված կրակ է բացել լրագրողների ուղղությամբ: Անցած շաբաթ նույն իրավիճակում հայտնվեցինք, բայց վիրավորներ չունեցանք: Մեր մեքենայի վրա կրկին կրակել էին, բայց չէր կպել: Ուստի, ես չեմ կարծում, թե հակառակորդը որևէ կանոնի կհետևի, նա միշտ էլ եղել է ուխտադրուժ: Երբ մեքենան սպիտակ է եղել, ավելի շատ են կրակել, դրա համար որոշել ենք քողարկել մեքենան, մեր շորերը, որ քիչ կրակեն»:

Ըստ նրա, հակառակորդը որեւէ կանոնի չի հետեւում ու արդեն ապացուցել է, որ ուխտադրուժ է, երբ ուզում է կրակ է բացում. «Երբ ԶԼՄ են տեսնում, ուզում են վերացնել այդ վտանգը, որովհետեւ լրագրողները ֆիքսում են այդ ամենը, հանցագործությունները»: Հարցին` ինչու են պատասխան կրակ բացել, պարոն Զաքարյանը պատասխանեց. «Ես ներողություն եմ խնդրում, որ չզոհվեցինք, որ լավ առիթ լիներ Ադրբեջանին քննադատելու»:

«Շատ լավ էլ ճանաչել էին մեզ կամ ինչ-որ ինֆորմացիա ինչ-որ ձևով ստացել էին։ Դավիթը նկարել է, թե դիպուկահարը որտեղից է աշխատել։ Դիպուկահարն առաջ եկած է եղել, տեղաշարժված է եղել։ Իմ կարծիքով՝ թիրախավորված էինք, որովհետև կոնկրետ կրակում էին իմ ու Դավիթի ուղղությամբ։ Այն զինվորականները, որ եկել էին մեզ օգնելու, նրանց վրա կրակում էին միայն այն դեպքում, երբ ուզում էին մոտենալ՝ օգնելու։ Մի փոքր շարժ դեպի մեզ՝ կրակում էին», -հայտարարեց Արշակ Զաքարյանը։

Նա պատմել է, որ դեպքի օրը կրակել են նաև այն շտապօգնության զինվորական մեքենայի վրա, որ փորձել է մոտենալ վիրավոր օպերատորին։ Դրա վրա եղել է կարմիր խաչ։ Միջազգային նորմերով չպետք է կրակեին։ Այնուհետև, էլի կարմիր խաչի տարբերանշանով ռեանիմոբիլին կրակահերթի տակ պահելով՝ թույլ չեն տվել մոտենալ։

«Չեմ ուզում ասել հերոսություն է արել Դավիթը և այլն, բոլոր զինվորականները կասեին, որ հերոսություն է, 3 ժամ ու կես, լինելով վիրավոր, արյունահոսելով, փշրված ոսկորներով, էդ տղան բոլորիս համոզում էր, որ ինքը թեթև վիրավորում է ստացել։ Ինքը նկարում և տեսնում էր՝ իր ոտքերն ինչ վիճակում են, բայց միտումնավոր խաբում էր բոլորիս, որպեսզի օգնության չգան ու զոհեր չունենանք», -հպարտությամբ պատմեց Արշակ Զաքարյանը։

«Դիրքերում» հաղորդման հեղինակի խոսքով՝ իրենք հայտնվել էին շատ վտանգավոր գոտում ու զինվորականների պնդմամբ օպտիկային խաբել է հենց կամուֆլյաժը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3132 | 0 | 0
Facebook