Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «13» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

10:36, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «13» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Մայիսի 14-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «13» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը պատմում է հերոսների մարտական ուղու՝ հայրենիքի պաշտպանության գործում նրանց անձնազոհության մասին: Ֆիլմը նկարահանվել է ՀՀ Սյունիքի Զարգացման և ներդրումների հիմնադրամի նախաձեռնությամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ` Paradiplomacy Production-ի կողմից:

Այս ֆիլմը պատմում է 13 սյունեցու մասին, ովքեր զոհվեցին քառօրյա պատերազմի ժամանակ: Ֆիլմում չկա քաղաքականություն, կան միայն էմոնցիաներ: Նկարներն արվել են Սյունիքում և Արցախում», - մինչև պրեմիերան նշեց ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Մարզպետը նշեց, որ ֆիլմում ոչ մի քաղաքականություն չկա, այն հարգանքի տուրք է մարդկանց, ովքեր զոհվեցին հանուն մեր ազատության:

Նախատեսվում է, որ ֆիլմը պիտի թարգմանվի մի քանի լեզուներով ու ներկլայացվի նաև փառատոնների, նպատակը տարբեր երկրներում ֆիլմի հասանելի դարձնելն է:

Ֆիլմում զոհվածների հարազատները պատմեցին նրանց անցած ուղու, մինչև վերջ պայքարելու և պատերազմելու հոգու մասին: 13-ից մեկի աղջիկը նշեց, որ իրենց տանը սովորություն է եղել փակել դուռը՝ հոր գալուն պես, իսկ հիմա՝ հոր զոհվելուց հետո էլ մինչև գիշերվա 12-ը դռները բաց սպասում են:

Հարազատներից շատերն անգամ չեն տեսել իրենց սիրելիների դիերը, քանի որ մարմինները այրվել են: Իսկ այն, ինչ եղել է զոհվածների գրպաններում՝ դանակներ, արյունոտ փողեր, հարազատները մինչև հիմա պահում են որպես հուշ: Ապրիլյան պատերազմում զոհված երիտասարդի ազատամարտիկ հայրը ասաց, որ կցանկանար տղայի փոխարեն ինքը լիներ: Զոհված մեկ այլ երիտասարդի, ում ծառայության ավարտվելուն մնացել էր 2 ամիս, այդպես էլ տուն չվերադարձավ: Նրա մայրն պատմում է, որ ինքն իրեն նմանեցնում է Արցախյան պատերազմում զոհված Դուշման Վարդանի մորը՝ Զարիկին, ով չի համակերպվել որդու մահվան հետ և 25 տարի է՝ սպասում է որդու վերադարձին:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաև մշակույթի նախարարա Արմեն Ամիրյանը, ում դուր էր եկել ֆիլմը, սակայն հույս ուներ, որ այլևս առիթ չենք ունենա նման ֆիլմեր նկարահանելու:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2663 | 0 | 0
Facebook