Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օնլայն խաղերն այլևս եկամտաբեր չեն

23:50, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
Օնլայն խաղերն այլևս եկամտաբեր չեն
    
    

Ամբողջ աշխարհում մասնագետները հիմա քննարկում են` դասել համակարգչից կախվածությունը մյուս մոլուցքների` թմրամոլության, ալկոհոլիզմի, ծխախոտից կախվածության շարքին, թե ոչ: Բայց մինչև նրանք կորոշեն, ամեն վայրկյան այդ փոքրիկ սարքն ավելի ու ավելի է մխրճվում մեր կյանքի մեջ: Համակարգիչն առավել արագությամբ ու խորությամբ կլանում է հատկապես երեխաներին: Ընդունված է, որ համակարգչի առջև 2 ժամից ավելի նստելն արդեն նշանակում է, որ կա համակարգչից կախվածության միտում, իսկ եթե այդ ժամանակն արդեն գերազանցում է 4 ժամն ու ավելին, այս դեպքում արդեն ծնողները պետք է անհանգստանան: Համակարգիչը երեխային կարող է և ֆիզիկական և հոգեբանական լուրջ վնասներ հասցնել:

Հոգեբանների կարծիքով, մինչև 5 տարեկան երեխաների համար համակարգիչը կարող է տեղեկատվության հարուստ աղբյուր լինել, եթե իհարկե ծնողները հսկեն ու ուղղորդեն այդ տեղեկատվությունը: Նաև խաղեր կան, որոնք կնպաստեն այդ տարիքի երեխաների զարգացմանը: Բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, այս դեպքում` նաև անվտանգ: Համակարգչի առաջ ամեն օր 2 ժամից ավելի նստելը այդ տարիքի երեխաների մոտ կարող է ողնաշարի լուրջ խնդիրներ առաջացնել, ինչը հետագայում շատ դժվար կլինի շտկելը: Հենց համակարգիչն է պատճառը, որ այսօր երեխաների ու դեռահասների մեծ մասն ունի ողնաշարի ծռություն:

Երեխաները, որպես կանոն, համակարգչին նայում են լարված աչքերով: Սա մի քանի անգամ մեծացնում է տեսողության լարումը, սա էլ իր հերթին ժամանակի ընթացքում կհանգեցնի տեսողական ամենատարբեր խնդիրների: Երեխայի ֆիզիկական առողջությունը վնասող երրորդ ամենակարևոր վնասն էլ այն է, որ համակարգչի առաջ նստելով երեխան արդեն վարժվում է նստակյաց կյանքի: Դա այն տարիքն է, երբ երեխան պետք է վազի, խաղա ու ցատկի, բայց համակարգչի առաջ նստելով, նա այդ ամենն անում է խաղերի հերոսների միջոցով` ընդամենը շարժելով մկնիկը:

Ծնողներին հոգեբանները խորհուրդ են տալիս` երեխային համակարգչի առաջ երկար մենակ չթողնել, անընդհատ ուշադրության կենտրոնում պահել, թե նա ինչպիսի կայքերում է թափառում:

Չնայած այս ամենին, կան ծնողներ, ովքեր գերադասում են` երեխան խաղա համակարգչով ողջ օրը՝ բակ իջնելու փոխարեն: Երկու երեխաների ծնող Անահիտը մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ իր երեխաների հարցում հաստատ լավագույն տարբերակը տանը ինչ-որ բանով զբաղվելն է. «Ես մտահոգվում եմ միշտ, երբ նրանք դրսում են, քանի որ նրանց այն տարիքն է, որ իրենց ժարգոնով ասած՝ «բազառներն» իրենցից անպակաս են: Միշտ ստացվում է այնպես, որ դրսում հավաքվում են ոչ թե ընկերների հետ շփվելու կամ խաղալու համար, այլ «հաշիվներ մաքրելու» և դա է պատճառը, որ ես նախընտրում եմ իրենք իրենց պլանշետով խաղան ու զերծ մնան հերթական անախորժ դեպքերից»: Այն փաստը, որ համակարգչի՝ մեր կյանք մտնելուն զուգընթաց ի հայտ եկան նաեւ համակարգչային ակումբներ, անհերքելի է: Չնայած 21-րդ դարի տեխնոլոգիայի օրեցօր զարգացմանը, այնուամենայնիվ, փորձեցինք շրջել քաղաքի մի քանի այգիներով ու բակերով, հասկանալու համար՝ արդյոք ակտիվ եռուզեռը դեռ չի՞ նվազել. «Բակերում երեխաների թիվը բավականին մեծ էր հատկապես այն տարածքներում, որտեղ այգին շենքին մոտ էր: Դա էլ իր բացատրությունն ուներ՝ծնողների համար երեխաները տեսանելի էին ու նրանք անհանգստանալու պատճառ չունեին:

Ծնողներից ոմանք նշեցին, որ իրենք անձամբ երեխաների հետ այգի են իջնում, որպեսզի հետևեն ու թույլ չտան երեխաներին վիճաբանության մեջ մտնել:

Համակարգչային ակումբներից մեկի աշխատակիցն էլ փաստեց, որ կտրուկ նվազել է երեխաների այցը համակարգչային ակումբներ: Եթե առաջ մեկ ժամ համակարգչից օգտվելն արժեր 300 դրամ եւ երեխաների ելումուտը չէր դադարում, ապա հիմա գինը 200 դրամ է, բայց օրվա մեջ 2-3 հոգի հազիվ գան: Սա էլ հասկանալի է, քանի որ հիմա ցանկացած մարդու տանը կա համակարգիչ և ավելի հարմար է առանց տանից դուրս գալու խաղալ:

Վերջին ժամանականերում օնլայն խաղերն այլևս եկամտաբեր չեն: Սոցիալական ցանցերի համար խաղեր մշակող ամերիկյան Zynga ընկերությունը 2011 թվականն ամփոփել է վնասով։Ըստ ներկայացված տվյալների` հաշվետու այս մեկ տարում Zynga-ի հասույթը գրեթե կրկնապատվել է և կազմել 1.4 մլրդ դոլար: Ներկայումս ընկերության արտադրության օնլայն խաղերի օգտատերերի ընդհանուր թիվը գերազանցում է 150 մլն-ը:

Մնում է միայն հուսալ, որ այս տվյալներն ապացուցում են, որ օնլայն խաղերի հանդեպ կախվածությունը սկսել է նվազել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3235 | 0 | 0
Facebook