Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կինն առանց կոսմետիկայի՝ կերակուր է առանց աղի

22:12, կիրակի, 14 մայիսի, 2017 թ.
Կինն առանց կոսմետիկայի՝ կերակուր է առանց աղի

Իր ծագման սկզբնական շրջանում կոսմետիկան ուներ առավել պարզ նշանակություն. այն է՝ «լինել գեղեցիկ, առողջ, չունենալ թերություններ»: Դեռեւս անտիկ շրջանում մարդիկ մարմինը օծում էին տարբեր ճարպերով, յուղերով, քսում էին գունավոր կավեր, որոնք մարմինը պաշտպանում էին ցրտից, խոնավությունից, շոգից, մարէներից: Իր զարգացման սկզբնական փուլում կոսմետիկան բացառապես բուժիչ բույսերից էր պատրաստվում:

Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ստվերաներկը, նաև կանանց այլ կոսմետիկ միջոցները իրականում դանդաղ գործող ռումբ են, - գրում է Ռոյթերսը: Բանն այն է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները շպարի պարագաները պահում են մինչև 6 տարի, մինչդեռ դրանց պիտանելիության ժամկետն ավելի կարճ է: Հենց դա էլ դառնում է մի շարք թունավոր նյութերի և բակտերիաների առաջացման պատճառ, որոնք էլ զանազան վարակների աղբյուր են հանդիսանում։ Շատ կանայք ուշադրություն չեն դարձնում կոսմետիկ միջոցների ժամկետներին եւ պահպանման պայմաններին եւ սկսում են օգտագործել ժամկետանց միջոցներ, ինչը վնաս է պատճառում մաշկին: Իհարկե, շատ դժվար է բաժանվել սիրելի միջոցներից, հատկապես այն դեպքում. եթե տարայի մեջ դեռ մնացել է մեծ քանակությամբ կոսմետիկա։ Սակայն դրանք նորերով փոխարինելը անհրաժեշտություն է։ Չէ՞ որ ժամկետանց հարդարման պարագաների օգտագործումը կարող է վնասակար հետեւանքներ ունենալ:


    

Ինչպե՞ս կարող են վնասել ժամկետանց կոսմետիկ միջոցները:

  • Ժամկետանց կոսմետիկ միջոցները շատ նպաստավոր պայմաններ են ստեղծում մի շարք մանրէների զարգացման համար, իսկ եթե դրանք հայտնվեն արյան մեջ, ապա կարող են վարակի հանգեցնել. առաջանում են դերմատիտ, ալերգիա, ցան եւ շատ ավելի լուրջ հիվանդություններ։ Աչքերի ժամկետանց կոսմետիկ միջոցների պատճառով կարող են ի հայտ գալ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են կոնյուկտիվիտ, բլեֆարիտ, կատարակտ։ Ժամկետանց տոնային կրեմի մեջ կարող են «տեղակայվել» ստաֆիլոկոկներ, իսկ դիմափոշու մեջ՝ միկրոտիզեր։

  • Ժամկետանց կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ առկա նյութերը կարող են քայքայվել եւ նոր, վնասակար միացություններ առաջացնել, ինչի արդյունքում կոսմետիկ միջոցը կորցնում է իր նախնական հատկությունները։

Նույնիսկ եթե հարդարման պարագաների ժամկետը դեռ չի լրացել, այն, միունույն է, կարող է փչանալ։ Իսկ թե ինչպես կարելի է հասկանալ, որ կոսմետիկ միջոցը այլեւս ենթակա չէ օգտագործման համար, պետք է հետեւել մի քանի ցուցիչների:

  • Երբ կոսմետիկ միջոցից տհաճ հոտ է գալիս։

  • Կոսմետիկայի կազմությունը փոփոխվում է կամ տարասեռ զանգվածի է վերածվում։

  • Երբ կոսմետիկ միջոցների օգտագործումից ալերգիկ ռեակցիաներ կամ այլ բացասական հետեւանքներ են առաջանում։

  • Պետք է խուսափել ուրիշի օգտագործած կոսմետիկայից, եւ պետք է ազատվել այն կոսմետիկ միջոցներից, որոնցից օգտվել եք, երբ Ձեզ մոտ կոնյուկտիվիտ, հերպես եւ այլ վարակիչ հիվանդություններ են եղել։

  • Հարդարման պարագաները պետք է պահել չոր, արեւի ուղիղ ճառագայթներից եւ ջեռուցող սարքերից հեռու մի վայրում՝ ավելի երկար օգտագործելու համար։ Փորձեք գնել կոսմետիկ միջոցի ավելի փոքր տարողությամբ եւ բաժնաչափիչ (դոզատոր) ունեցող ապրանքներ։

  • Հենց ստվերաներկերն են համարվում վարակի տարածման պատճառ, քանի որ ուղղակիորեն առնչվում են աչքի հետ։ Վտանգավորության տեսանկյունից 2-րդ տեղում շրթներկն է, իսկ 3-ում՝ երանգ հաղորդող հեղուկ միջոցը։


    

Կոսմետիկա վաճառող մի քանի խանութներում մենք հետաքրքրվեցինք, թե որ ֆիրմաների և ինչ կոսմետիկա են նախընտրում գնել: Թե ֆիրմային խանութներում և թե տոնավաճառներում մեզ վստահեցրեցին, որ հայ կանայք նախընտրում են միայն փորձված եվրոպականը և շատ բծախնդիր են այդ տեսանկյունից: «Մենք բերում ենք կոսմետիկա Դուբայից կամ Թուրքիայից, բայց բերում ենք միայն եվրոպական ու բարձրորակ: Ծայրահեղ դեպքում դա կարող է լինել արաբական: Որևէ չինական կամ այլ արտադրանք այստեղ ներմուծելը նույնիսկ անիմաստ է», - ասաց տոնավաճառի վաճառողներից մեկը»:

Կարևոր է հետևել սեփական մաշկին և չվնասել առողջությունը փոքրիկ չիմացության կամ անտեղյակության պատճառով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4321 | 0 | 0
Facebook