Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ընկերներով ԵՊՀ-ի մոտից աղջիկ են փախցրել եւ հիմա կանգնել են դատարանի առջեւ

GEXAM
Հեղինակ`
GEXAM
15:38, երեքշաբթի, 05 մարտի, 2013 թ.
Ընկերներով ԵՊՀ-ի մոտից աղջիկ են փախցրել եւ հիմա կանգնել են դատարանի առջեւ
     Մարտ 05, 2013 | 00: 43
    

Ընկերները նախապես համաձայնության գալով ԵՊՀ-ի մոտից աղջիկ են փախցրել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ՄԱՄՈՒԼ.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն` 21-ամյա Խաչիկ Դարբինյանը եւ 19-ամյա Ալեքսան Էլբակյանը, նախնական համաձայնության գալով 2012թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Չարենցի փողոցում գործող ԵՊՀ մասնաշենքի մոտից ամուսնության նպատակով բռնություն գործադրելու միջոցով բացահայտ առեւանգել են Է. Ա-ին:

Քրեական գործ է հարուցվել 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է գրավը:

Գործը դատարան է ստացվել փետրվարի 27-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1923 | 0 | 0
Facebook