Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լիլիթ Հակոբյան. "Իմ Երգերն Իմ Ներաշխարհի Արտացոլանքն Են"

GEXAM
Հեղինակ`
GEXAM
15:17, երեքշաբթի, 05 մարտի, 2013 թ.
Լիլիթ Հակոբյան. "Իմ Երգերն Իմ Ներաշխարհի Արտացոլանքն Են"

Լիլիթ Հակոբյանը հայկական շոու-բիզնեսում այն եզակի ներկայացուցիչներից է, ում երգերում գերակշռող մաս է կազմում հոգևոր թեման: Այս ամենը Լիլիթը անում է սրտանց ու չի վախենում քննադատություններից.

- Ես կամ կարող եմ կամ վախենալ քննադատություններից և դադարել ծավալել իմ գործունեությունը, կամ էլ կարող եմ վախի փոխարեն հավատքով առաջ քայլել և մարդկանց բարի լուր ավետել, որը Աստծո կամքն է: Ես ընտրում եմ երկրորդ տարբերակը:

Երգելով 5 տարեկանից, Լիլիթը տարիների ընթացքում կատարել է իր ստեղծագործական ճանապարհի ընտրությունն ու այժմ վստահ քայլերով շարժվում է առաջ:

- Իսկ ինչո՞ւ այդ թեմատիկայով: Կարող եմ ասել հետևյալը. ստեղծագործելուց չեմ մտածում հատուկ ինչ թեմայով ստեղծագործել: Երգերը իմ ներաշխարհի արտացոլանքն են, ես շատ սիրում եմ Աստծուն, և նրա խոսքին մեծ տեղ եմ տալիս, և ուզւմ եմ իմ երգերի միջոցով այն հասանելի դառնա բոլորին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4296 | 0 | 0
Facebook