Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գրետա մայրիկ. Վազգեն Սարգսյանը նորից ծնվեց

GEXAM
Հեղինակ`
GEXAM
15:43, երեքշաբթի, 05 մարտի, 2013 թ.
Գրետա մայրիկ. Վազգեն Սարգսյանը նորից ծնվեց

Վազգեն Սարգսյանը նորից ծնվեց: Այս մասին այսօր` մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն, իրենց տանն ասաց Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա մայրիկը` ընդունելով ԵԿՄ անդամներին` ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

Վազգեն Սարգսյանի մոր խոսքով` այս գիշեր ժամը 3-ին մեխանիկորեն արթնացել է (52 տարի առաջ հենց այդ ժամին է ծնվել Վազգեն Սարգսյանը): «Ես ապշած էի մնացել, թե ինչ զուգադիպություն է», - ասաց նա, ինչին Մանվել Գրիգորյանն արձագանքեց. «Սպարապետն ամեն օր, ամեն տարի, ամեն ժամ ծնվում է: Գրետա մայրիկ, աչքներս լույս, մեր հզոր Սպարապետի կենացը, իր ծնունդը շնորհավոր: Այս երկրի տակը ով ինչ ուզում է ասի, անմահացած մարդու մասին ենք խոսում, պետական մտածող մարդու մասին ենք խոսում, երկիր կառուցող, բանակ ստեղծող մարդու մասին ենք խոսում` քո լավ զավակի: Աչքներս լույս»:

Իսկ Վազգեն Սարգսյանի հայրը` Զավեն Սարգսյանն ավելացրեց, որ Վազգեն Սարգսյանը մեր ժողովրդինն է, իրենց ընտանիքինն է եւ բոլորինն է: «Սփյուռքի համար էլ նա հպարտություն է: Այսօր մենք հպարտ ենք, որ Սպարապետի գործը շարունակում եք: Ով ինչ ուզում է խոսի երկրապահը կա, մահապարտը կա, ժողովուրդը կա: Բոլորն իմանում են, ով ով է, ով ինչ արեց: Շատ շնորհակալ եմ, որ մեր Սպարապետին միշտ հիշում եւ հարգում եք: Մեր սպարապետը ձերն էր, մեր ժողովրդինն էր: Փառք ու պատիվ ձեզ, որ մեր Սպարապետի հետ գնացիք կռվեցինք, հաղթեցինք, հաղթանակը բերեցիք, հողն ազատագրեցինք: Ինչքան էլ թազա-թազա կամուֆլյաժները հագնեն նկարվեն, կապ չունի, ժողովուրդը շատ լավ գիտի, ով ով է եւ ինչ արեց: Փառք ու պատիվ ձեզ, ողջ լինեք, առողջ լինենք, աշխարհին խաղաղություն լինի, թող պատերազմ չլինի: Մեր բանական էլ թող ուժեղ լինի, պատրաստ լինի:

Աստված չանի տղեք ջան, որ էլի կռիվ լինի մեր բանակը էլի ձեր վրա է: Ես հպարտանում եմ ձեզանով, մեր բանակով: Դուք իմ զավակներն ենք: Իմ Վազգենի զավակներն եք, իմ թոռներն եք», -ասաց Վազգեն Սարգսյանի հայրը:

Ի դեպ, Մանվել Գրիգորյանն ասաց, որ արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանը ոտքի հետ կապված խնդիր ունի եւ գնացել է Գերմանիա բուժման, դրա համար էլ չի կարողացել գալ:

Ընթացքում Գրետա մայրիկը շնորհավորական զանգեր էր ստանում եւ չկարողացավ հուզմունքը զսպել, ինչին ի պատասխան Մանվել Գրիգորյանն արձագանքեց. «Թող լացեն այն մարդիկ, ովքեր բան չունեն ասելու»:

Հյուրերն այցելեցին նաեւ Վազգեն Սարգսյանի տուն թանգարան, որտեղ տեղ էին գտել նրա իրերը, զենքերը, հագուստները եւ հայտնի «Բրաբուսը»:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5141 | 0 | 0
Facebook