Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ֆանատիզմ թե՞ ձևականություն

Սյուզի
Հեղինակ`
Սյուզի
00:19, շաբաթ, 02 մարտի, 2013 թ.
Ֆանատիզմ թե՞ ձևականություն
     Ընդամենը մի քանի տարի առաջ անկարելի էր երկրպագուներին բաժանել խմբերի: Նրանք մեկն էին` անկեղծ և հավերժ երկրպագուներ, իսկ այսօր նրանց գտնելն ու տարբերելը` բավականին դժվար է դարձել: «Ֆանատիզմ» բառը առաջացել է լատիներեն "fanum" բառից, որը թարգմանաբար նշանակում է "զոհաբերվող":
    
     Եվ ահա սպորտային ֆանատիզմը ամենատարածված տեսակն է աշխարհում: Իսկ այժմ, երբ սերունդը հետըզհետե զարգանում և հասնում է կատարելության` դա իր ազդեցությունն ունեցավ սպորտային (և ոչ միայն սպորտային) աշխարհի վրա: Այժմ երկրպագուներին կարելի է բաժանել խմբերի, իսկապես հոբբիին նվիրված երկրպագուներին դժվար է ճանաչել: Ինչու՞
    
     Երկրպագել որևէ թիմի` դա դեռ չի նշանակում տառապել ֆանատիզմով: Հոգեբանները երկարատև քննարկումներից հետո եկել են այն եզրահանգման, որ յուրաքանչյուր անհատ իր կյանքի առաջին կեսում կարող է ենթարկվել ֆանատիզմի ազդեցության: Յուրաքաչյուր մարդ կարող է պահպանել սահմանագիծը և չնկնել սիրելի սպորտի "թակարդը", որը հետագայում կարող է վատ ազդեցություն ունենալ իր կյանքի վրա:
    
     21-րդ դարում քչերն են երկրպագում անշահախնդիր և ազնիվ: Նոր սերունդը, որոնք 12-18 տարեկան են լինում հիմնականում, երկար ժամանակ գլխի չեն ընկնում, թե ինչի համար են դիտում այդ սպորտաձևը: Սակայն ի վերջո, ինքնազգացողությունը հուշում է, որ նրանց ոչ թե սպորտն է հետաքրքիր` այլ գեղեցիկ և սլացիկ մարմին ունեցող սպորտսմենները: Հիմնականում նրանք ֆուտբոլիստներ են: Ախ այս ֆուտբոլիստները....
    
     Այդպիսի չակերտավոր "երկրպագուները" հետաքրքրված են իրենց սիրելի ֆուտբոլիստի անձնական կյանքով, այլ ոչ կատարած աշխատանքով: Նրանց "բացահայտելը" հեշտ է: Իմանալ միայն սիրելի ֆուտբոլիստի կենսագրությունն ու նախասիրությունները, դա "երկրպագու" համարվել չի կարող: Հավաստիացնում եմ, կարճ ժամանակահատվածում դառնալ որևէ թիմի երկրպագու` անհնարին է: Սկզբում դիտել, հետո աստիճանաբար հետևել, տեղեկանալ, այնուհետև սիրել և ինչու չէ նաև սկսել երկրպագել:
    
     Հիշե՜ք, այն ժամանակ երբ իմանաք ձեր սիրելի ակումբի ողջ պատմությունը, հիմնադրման տարեթիվը, տիտղոսների հաջորդականությունն ու թվաքանակը, պարտությունների և հաղթանակների քանակը և ևս շատ կարևոր ինֆորմացիաներ` այդ ժամանակ հանգիստ, թեկուզ ինքներդ Ձեզ համար ձեզ համարեք իսկական ԵՐԿՐՊԱԳՈՒ:
    
     Սիրեք սպորտը, երկրպագեք, սակայն ցանկանում եմ, որ երբևէ չզգաք ձեր մաշկի վրա, թե ինչ է նշանակում "ֆանատիզ", դրանից ազատվելը` շատ դժվար է և գուցե անհնար:
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5464 | 2 | 0
Facebook