Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արսեն Բեկեչյան (DJ Donz) - «Պետք չէ փչացնել ակումբային մթնոլորտը»

Սյուզի
Հեղինակ`
Սյուզի
17:53, հինգշաբթի, 19 հունիսի, 2014 թ.
     6 տարի է, ինչ Արսեն Բեկեչյանը զբաղվում է դիջեյի աշխատանքով, որն իր համար դարձել է ապրելակերպ: Իր խոսքով` չի կարող անգամ մեկ օր անցկացնել առանց երաժշտության և տարեցտարի զգում է, որ ավելի է կապվում էլեկտրոնային երաժշտությանը, ակումբային մշակույթին: Ի՞նչ խնդիրներ կան այժմյան ակումբային կյանքում, պարզեցինք հարցազրույցի ընթացքում:
    
    

-Արսեն, Դուք ինքներդ ի՞նչ երաժշտություն եք նախընտրում լսել:

-Գրեթե ամեն ինչ. մանկուց լսել եմ և հիմա էլ շարունակում եմ լսել ջազ, բլյուզ, իսկ ակումբներում նախընտրում եմ Deep House, Tech House, Techno ոճերը և հենց այդ 3 ոճում եմ ստեղծագործում: Ասեմ նաև, որ շուտով նոր ալբոմ կունենամ, որում այդ ոճերում համագործակցել եմ երգիչ-երգչուհիների հետ: -Եթե համեմատեք տարիներ առաջ և հիմա, որքանո՞վ է փոխվել երիտասարդության ճաշակը` երաժշտության առումով:

-Իմ տեսանկյունից` փոխվել է այնքանով, որ ակումբասեր երիտասարդությունը թեև շատ քիչ, բայց սկսել է հասկանալ որակյալ ակումբային երաժշտությունը, ինչը շատ գովելի է: Նաև գիտեն, թե ուր են գնում, որ դիջեյին պետք է լսեն և ինչի համար են գնում… -Իսկ ի՞նչը կուզեիք փոխվեր ակումբներում մթնոլորտի կամ այլ առումով:

-Շատ կուզենայի, որ փոխվեր մարդկանց վատ կարծիքն ակումբների հանդեպ, որ բոլորն ունենան պոզիտիվ տրամադրություն և հաճախեն ակումբ ոչ թե նկարվելու, ուրիշի կյանքով ապրելու, այլ հոգսերից լիցքաթափվելու համար եւ վայելեին իրենց երեկոն: Պետք չէ փչացնել ակումբային մթնոլորտը, մեզ բացասական էներգիա պետք չէ, քանի որ դրական էներգիայով են ծնվում թեժ երեկոները: Եվ վերջապես կուզենայի, որ ունենայինք շատ խիստ ֆեյս քոնթրոլ, որն այդ ամենը կկարողանա ճիշտ ղեկավարել: -Համագործակցո՞ւմ եք արտերկրյա դիջեյների հետ և ի՞նչն արժե նրանցից վերցնել:

-Այո, տարիներ շարունակ և շատ մտերիմ եմ արտերկրյա արտիստների հետ: Մոտ ապագայի համար էլ ունեմ նոր նախագծեր նրանց հետ, բայց թե ինչ, դեռ գաղտնիք է: -Ինչպե՞ս սկսվեց Ձեր կարիերան և արդյոք հիմա շա՞տ են մեր երկրում դիջեյությամբ հետաքրքրվողները:

-Մեծ սերը դեպի էլեկտրոնային երաժշտությունն ինձ ուժ տվեց, որ կարողանամ ահռելի աշխատանք կատարել ակումբային մշակույթի համար եւ այդ ընթացքում էլ ձեւավորվեց իմ կարիերան: Համագործակցել եմ տեղի և դրսի մասնագետների հետ, ունեմ տեսահոլովակներ, թվով 15 ալբոմ, որոնք թողարկվել են հանրաճանաչ լեյբլներում, իսկ այժմ ունեմ իմ սեփական լեյբլը: -Կա՞ այս ասպարեզում մրցակցություն:

-Մրցակցություն գրեթե բոլոր բնագավառներում կա, բայց ես ինքս առողջ մրցակցություն դեռ չեմ տեսել: -Ակումբ հաճախողներն ավելի շատ ի՞նչ երաժշտություն են նախընտրում:

-Հիմնականում փոփ կոմերցիոն: -Ձեր կարծիքով` մեր երկրում գործող ակումբները բավակա՞ն են լավ ժամանցի ապահովման հարցում, թե՞ այստեղ մենք խնդիր ունենք:

-Խնդիր կա, քանի որ շատ քիչ են Երեւանում ակումբները, որոնք իրոք համապատասխանում են ակումբային ձևաչափին: Մենք կարիք ունենք լավ ակումբների, քանի որ ունենք շատ տաղանդավոր դիջեյներ, ովքեր արժանի են ներկայանալու թե´ երևանյան, և´ թե արտերկրյա ակումբներում: -Դիջեյները միշտ երաժշտությունը կառավարելու դերում են. Երբևէ ցանկություն չի՞ առաջանում միանալու բոլորին և պարելու, ուրախանալու նրանց հետ միասին:

-Լինում են դեպքեր..: -Ցանկություններ, երազանքներ…

-Ցանկությունս, երազանքս այն է, որ մեր երևանյան ակումբային կյանքը զարգացում ապրի, մարդիկ էլ, և այդ դեպքում շատ քիչ երազանքներ կունենամ


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4132 | 0 | 0
Facebook