Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես վերնագրել էի մեր աշխարհը...

Սյուզի
Հեղինակ`
Սյուզի
23:17, երկուշաբթի, 24 փետրվարի, 2014 թ.
     ... Ես վերնագրել էի մեր աշխարհը, ես վերնագրել էի այն ամենն, ինչ մերն էր: Երբ դադարում ես հավատալ, որ նա քոնն է, երբ դադարում ես զգալ նրա ներկայությունը, տեսնել ժպիտը, աչքերը, երբ դադարում ես ասել նրան` "որքան գեղեցիկ ես այսօր."` քո աշխարհի արևը լքում է քեզ և գուցե հավերժ: Կարոտել եմ.... Խեղդվում եմ այն գոյացած կարոտից, որը ժամանակ առ ժամանակ ստիպում է հիմարություն անել: Շատ անգամ եմ ցանկացել մի կողմ դնել ամբիցիաներս ու զանգել քեզ, շատ եմ ցանկացել գրել քեզ "Բարև" ու հույս ունեցել, որ ինչպես շատ անգամ, այնպես էլ այս անգամ ամեն բան կվերականգնվի այդ նույն "բարև"-ից: Բայց ոչ, սա ուրիշ է: Սա պատերազմ է մոռանալու և հիշելու միջև, սա պատերազմ է բանականության և կարոտի միջև: Որքան ավելի հեշտ կլիներ, եթե ցույց տայիր, որ քեզ համար մեկ է, անցնելուց չժպտայիր, կարծես դա մեր ծանոթության առաջին ժպիտն է: Հասկանում եմ, որ մեկ չէ, սակայն շանթահարվում եմ այն մտքից, որ ոչինչ չանելով` տանջում ես ինձ: Խելագարվում եմ, երբ հիշում եմ մեր անցկացրած օրերը, դրանք շատ չէին, բայց ինձ համար մեծ նշանակություն ունեին: Քո կողքին անցկացրած յուրաքանչյուր վայրկյանն ինձ համար անհրաժեշտ օդ էր, որի բացակայության դեպքում ես կմեռնեի: Հիշում եմ, երբ սիրում էինք անձրևն ու ցանկանում մի լավ թրջվել: Ցանկություն, որը այդպես էլ չիրականացավ...Իսկ հիմա, երբ առատորեն տեղում է անձրևը, ես լքում եմ պատշգամբը, քանի որ անձրևն այլևս իմ ընկերը չէ: Եթե թեկուզ մտովի պատկերացնում եմ քո հարսանիքի օրը, ուզում եմ դառնալ թռչուն, որը ներս կխուժի եկեղեցի և երբ նա կտա իր համաձայնությունը` ես մեղմ արտասվելով կմեռնեմ քո դիմաց: Դու չես իմանա, որ դա ես էի, գուցե մոտենաս, խնամքով վերցնես ու թույլ հայացքով ուսումնասիրես թռչունին: Համաձայն եմ....լոկ այն պատճառով, որ կմեռնեմ քո ձեռքերում.......
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4175 | 0 | 0
Facebook