Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինքնասպանությունը՝ որպես փրկության ուղղի

Սյուզի
Հեղինակ`
Սյուզի
11:28, երեքշաբթի, 10 մարտի, 2015 թ.
Ինքնասպանությունը՝ որպես փրկության ուղղի
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ուզում եմ հասկանալ իշխանություններին է՞ ձեռնատու ինքնասպանությունները կամրջից, թե՞ դիահերձողներին: Գուցե պայմանավորվել ե՞ն: Այո´, այսպիսի աբսուրդ մտքեր են ձևավորվում ինձ և հանրության գլխում, երբ ամեն օր լսում ենք "ինքնասպանություն՝ կամրջից նետվելով" լուրը: Ի՞նչ են մտածում մեր չակերտավոր իշխանավորները: Իսկ պարոն վարչապե՞տը: Դե պարոն նախագահի մասին կլռեմ:
    
     Գուցե անիմաստ օրենքներ ընդունելուց զատ որոշեն կամուրջների վրա ընդամենը 2 բերետներ կանգնեցնեն, որպեսզի գոնե որոշ չափով կանխվի այս տեսակ դաժանությունները: Շատերը կպատասխանեն գրառմանս, որ "իհարկե հսկում են, իհարկե կանգնած են": Ո´չ, ես երբևիցէ չեմ նկատել ոչ մի հսկող ուժերի:
     Հիմա կմտածեն շատերը, որ ինքնասպան ցանկացողը կամրջից չնետվեց, ուրիշ կերպ կանի դա: Ո´չ...Մարդիկ դա անում են պահի ազդեցության տակ, չգիտակցելով: Մթագնում է ուղեղն ու այդ ժամանակ մտածում միայն խնդիրների մասին, որոնք անլուծելի են թվում: Փրկության ուղղին գտնում են ինքնասպանության մեջ: Գնալով դեպի կամուրջը՝ նրանք գուցե չեն հասկանում, որ անելու են դա, գուցե հասկանում են, չգիտեմ: Բայց այս երկրում ամեն բան անտեսված է, ոչ կարևոր: Ի՞նչն է մարդու կյանքից առավել կարևոր: Փո՞ղը, իշխանությու՞նը: Այո´:
    
     Ի՞նչ եք կարծում, որքանով նպատակահարմար կլինի այս հարցը բարձրաձայնել: Չնայած ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր կարևորագույն հարցերը կմնան անպատասխան, քանի որ պետությունը առանց ջանք ու եռանդ խնայելու մշակում է ժողովրդին կլպելու ու թալանելու մեթոդներ և պլաններ: Ինձ սարսափահար են անում այսպիսի դաժան սպանությունները, որը չկանխելով՝ ականատես ենք լինում սարսափազդու ողբերգությունների:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4048 | 0 | 0
Facebook