Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կազմվածքի բարելավման լավագույն միջոցը

Սյուզի
Հեղինակ`
Սյուզի
14:42, շաբաթ, 21 հունիսի, 2014 թ.
     Աղջիկնե՜ր, բավական է կիրառեք այս կամ այն դիետաները, որոնք նույնիսկ հնարավոր է վնասակար լինեն Ձեր առողջության համար: Այսօր բոլորն իրենց կամքից անկախ դառնում են դիետոլոգ-խորհրդատուներ, իսկ ահա մենք՝ աղջիկներս, զոհ գնալով գեղեցիկ կազմվածքի հասնելու մեծ ցանկությանը՝ սկսում ենք ամեն պատահած դիետաները կիրառել և երբ արդյունքում չենք ստանում սպասվածը՝ անցնում ենք "հին" կյանքին և կրկնակի գիրանում:
    
     Իհարկե, ես դիետոլոգ չեմ, սակայն սեփական փորձս թույլ է տալիս որոշակի խորհուրդներով օգտակար լինել այն աղջիկներին, ովքեր ունեն կազմվածքի խնդիր:
     Ենթադրենք Դուք ընտրել եք ճիշտ դիետա՝ խորհրդակցելով քաղաքի լավագույն դիետոլոգի հետ: Ուտում եք միայն սպիտակուցային մթերքներ, բանջարեղեն, մրգեր, խմում նիհարեցնող թեյեր, երեկոյան 6-ից հետո ոչինչ չեք ուտում, քաղցրավենիք, հացաբուլկեղեն և շաքարավազ չեք օգտագործում: Ծանո՞թ արգելքներ էին...Օ՜ ոչ: Ապրել առանց քաղցրավենիքի՞, առանց հացաբուլկեղենի՞...Դա աշխարհի վերջն է։
     Իսկ ես կպնդեմ հակառակը, օրգանիզմին սովորեցնել պետք է աստիճանաբար:
    
     Եթե Դուք նիհարել եք 1 ամսում նվազագույնը 10 կգ, դա՝ նորմալ չէ: Բժիշկների լեզվով ասած՝ Ձեր օրգանիզմին սթրեսի եք ենթարկել, և եթե հաճախ ունենաք գլխապտույտներ, զգաք թուլություն՝ չզարմանա´ք, բողոքում է օրգանիզը)
     Աղջիկնե´ր, նիհարել պետք է շա՜տ դանդաղ: Նորմա է համարվում 1 ամսում 3-4 կգ կորցնելը: Եվ եթե չեք ցանկանում կրկին վերադառնալ հին կազմվածքին՝ պետք է դիետա պահելուն հետ համընթաց մարզվել:
     Եվ ահա ևս մեկ ցավալի փաստ՝ հայ աղջիկների համար: Ինչու՞ ցավալի... Երբ կինն աշխատում կամ սովորում է, ողջ օրվա ընթացքում սպառում է բոլոր ուժերը և ահա մարզասրահ գնալու ոչ ժամանակ է մնում, առավել ևս ոչ էլ ուժ: Ես պնդում եմ հակառակը: Այդպես մտածում են միայն նրանք, ովքեր դեռ մտածում են, այսինքն, դեռ չեն փորձել համատեղել՝ մարզասրահ գնալն ու աշխատանքը, ուսումը:
    
     Հավաստիացնու´մ եմ, 1-2 անգամ գտնելով ժամանակ՝ դուք կփոխեք ձեր պատկերացումները հոգնածության մասին: Այնպես որ, եթե ցանկանում եք հասնել բաղձալի կազմվածքին՝ դիետաներ պահելուն հետ մեկտեղ այցելեք մարզասրահ, մարզվեք շաբաթական 3 օր և մի´ դադարեք հավատալ, որ ընդամենը որոշ ժամանակ անց դուք ինքներդ կունենաք այն նույն գեղեցիկ կազմվածքը, որի մասին երազել կամ ձգտել եք:
     Իսկ ինձ մնում է միայն խորհուրդ տալ այցելել Երևան քաղաքի լավագույն ֆիթնես ակումբներից մեկը՝ Energy Fitness club-ը, որը գտնվում է Կոմիտաս 19/73 հասցեում: Ցանկության դեպքում կարող եք կապնվել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ (095) (093) 23 05 23
    
     Մաղթում եմ բոլորին գեղեցիկ կազմվածքի ձեռքբերում՝ մեր օգնությամբ, թե առանց մեզ ;)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5914 | 1 | 0
Facebook