Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես գտա իմ երջանկությունը` դժբախտությանս մեջ

Սյուզի
Հեղինակ`
Սյուզի
14:55, երկուշաբթի, 03 հունիսի, 2013 թ.
Ես գտա իմ երջանկությունը` դժբախտությանս մեջ

Ինչպես շատերին, այնպես էլ գեղեցիկ մի օր սերը թակեց նաև իմ դուռը: Սիրում էի նրան և դա հասկանալի էր դառնում, երբ մարդիկ նայում էին աչքերիս: Աչքերս միակ մատնիչներն էին, որոնք անխնա ցույց էին տալիս, որ նրա կրակը դիպչել է սրտիս:
     Ինչպես և ցանկանում էի, կամ գուցե երազում, մենք շփվում էինք, տեսնվում, սակայն ոչ սիրեցյալներ, այլ ընկերներ: Նա հասկանում էր, որ սիրում եմ իրեն և անկեղծ ասած դա փոխադարձ էր: Երկարատև շփման ընթացքում եղան վեճեր, որը և պատճառ հանդիսացավ ի վերջո վերջ դնել այն փոքրիկ շփմանը, որը ստեղծել էինք միասին` մեզ համար:
    
     Դադարեցինք շփվել, ես, իհարկե ցույց տալով, որ ինձ համար մեկ է, շարունակում էի գլորել օրերս` առանց նրա հետ խոսելու, առանց նրան գրկելու և ժպտալու: Եվ էդպես էլ միմյանցից գաղտնիք պահելով այն ամենն, ինչ զգում էինք, այն ամենն, ինչ մերն էր:
     Գրեթե անցավ 1 տարի, սակայն այդպիսի օր չկար, որ չտեսնեի իրեն, էդպես ավելի էր ծանրանում կարոտս` տեսնել ու չգրկել նրան, բավարարվել պարզապես հեռվից նայելով նրան:
     Անցան օրեր, և չգիտես ինչպես, երբ անցնում էի նրա կողքով, նայեցի նրա աչքերին ու նա ինձ ժպտաց: Ժպտացի նաև ես: Էդպես և մի քանի օր շարունակ ընդամենը այդ դատարկ "բարև"-ն էր իմ և նրա խաչմերուկները խաչում:
    
     Բավականին երկար ժամանակ չէի տեսնում նրան, նույնիսկ սկսել էի աչքերով փնտրել նրան:
     Սովորական մի օր, արթնացա ինչ-որ մեկի զանգից: Անծանոթ էր……Հայտնեց վատ լուր, որն ինձ ստիպեց երկար ժամանակ սառչել անկողնուս մեջ: Լուրն այնքան ցավոտ էր, որ ես սկսեցի արտասվել:
     Մահացել էր նրա մայրը….
    
     Այդ կնոջը սիրում էի շատ, մորս պես ընդունում, պետք եղած ժամանակ խորհուրդներ լսում, ինչու չէ նաև նախատումներ: Անբացատրելի էր, կարծես մորս կորցրած լինեի, այնպիսի ցավ էր, որ մտածում էի չեմ կարողանա վեր կենալ անկողնուցս:
     Դուրս վազեցի տանից` գիտակցելով, որ ոչ մի տեղ չեմ կարող գնալ: Քայլում էի նրանց տան ճանապարհով, բայց չէի համարձակվում մոտենալ մուտքին: Ետ գնացի տուն:
     Եկա տուն և ամբողջ օրը փակվելով սենյակումս արտասվեցի: Խեղդվում էի պարզապես, հարազատ էր այդ կինն ինձ, չէ որ սիրած էակիս մայրն էր:
     Հաջորդ առավոտյան որոշեցի վստահաբար գնալ այնտեղ: Դուրս եկա ու քայլեցի կրկին նրանց տան ճանապարհով: Մոտեցա մուտքին և բարձրացա վերև: Երբ հասա դռան առջև, ուզում էի ետ փախնել, համարձակություն չունեի ներս մտնելու: Սակայն դուռը բաց էր և շատերն արդեն տեսել էին ինձ դռան առաջ: Ես դանդաղ ներս մտա, սարսափահար փնտրում էի նրան, չգիտեի ինչ կլիներ, եթե այդ վայրկյանին նա դիմացս ելներ: Առաջացա հյուրասենյակ, ծաղիկները ձեռքիս քարացել էի, չգիտեի ինչ անեի: Վերջապես ինչ-որ մեկը մոտեցավ ինձ, վերցրեց ծաղիկներն ու գնաց: Ես մտա հյուրասենյակ, մոտեցա նրա մորը, և այդ վայրկյանին մի արցունք գլորվեց աչքերիցս ու դիպավ նրա ձեռքին:
    
     Ես դողէրոցքով, սակայն ձեռքս մեկնեցի և մաքրեցի նրա ձեռքի վրայից արցունքիս կաթիլը: Իսկ հետո, պարզապես դուրս եկա այդտեղից: Ամեն բան ճնշող էր, ես ակնհայտ փնտրում էի նրան, ուզում էի ցավակցել, ուզում էի գոնե տեսնել նրան: Այդպես էլ չհանդիպելով նրան, ուզում էի դուրս գալ, երբ ծանոթ մի ձայն շշնջաց. "Նա սենյակում փակված է, գնա իր մոտ": Պտտվեցի: Նրա եղբայրն էր: Մոտեցա, սեղմեցի ձեռքն ու հայտնեցի ցավակցությունս:
    
     Իսկ հետո դանդաղ քայլերով մոտեցա նրա դռանը: Ձեռքս մեկնեցի բռնակը, տարակուսելով ներս հրեցի դուռը:
     Անբացատրելի էր, աննկարագրելի: Նա նստած էր, գլուխը ձեռքերի մեջ առաջ, նա ծխում էր, որ երբեք չէր ծխել, նա լալիս էր, որ երբեք չեր արտասվել: Ամեն բան այնքան ցավալի ու հուզիչ էր, որ ես չկարողացա զսպել արցունքներս: Երբ փակեցի դուռը, նա տեսավ ինձ, կանգնեց շատ թույլ և անկարող, մոտեցավ ինձ ընդառաջ ու կարծես ձուլվեց իմ գրկում:
     Նա գրկել էր ինձ ու լալիս, նա անպաշտպան փոքրիկի էր նման, մի փոքրիկի, որը ժամանակին ինքնավստահ և եսասեր վարք էր ցուցաբերում: Ես այդ րոպեին ոչինչ չէի կարող ասել, ես գրկել էի նրան ամուր և արտասվում: Չեմ կարող ասել որքան ժամանակ, սակայն րոպեներ անց նա թողեց ինձ և դանդաղ ետ գնալով նայեց ինձ` կարծես չհավատալով, որ ես եմ: "Ցավում եմ" – այն բառը, որը կարողացաց հազիվ հազ արտասանել: Նա կրկին գրկեց ինձ ու շարունակ կրկնում էր "Ինչի", իսկ ես ինքս չիմանալով նրա հարցի պատասխանը, փորձում էի հանգստացնել նրան: Նա նստեց մահճակալին: Ես նույնպես նստեցի նրա կողքին, չգիտեի ինչ անեի, չգիտեի ինչ ասեի, ոչինչ չկար ասելու: Ես նրա ձեռքերը առա իմ ձեռքերի մեջ: Իսկ նա հավանաբար զգալով իմ ջերմությունը, գլուխը դրեց ուսիս ու ձեռքերս ինքը առնելով իր ձեռքերի մեջ, մի մեծ հոգոց հանեց: Ես չէի զգում ոչինչ, անբացատրելի էր, սիրածս տղան երբեք այդքան մոտ չէր եղել ինձ, երբեք չէի զգացել նրա ձեռքերի ջերմությունը…
    
     Քիչ անց, երբ չորացան արցունքները նրա երեսին, նա ուղիղ նստեց` կարծես սթափվելով, նայեց ինձ ու ասաց "շնորհակալ եմ, որ եկար": Իսկ ես դարձյալ ոչինչ չասելով կանգնեցի ու ցանկանալով դուրս գալ սենյակից, ասացի "Ուզում եմ իմանաս, որ քեզ հետ եմ, ուժեղ եղի, կյանքը լի է անակնկալներով: Իսկ Աստված քեզ համար այս անգամ էսպիսի տհաճ անակնկալ մատուցեց, բայց դու պետք է պայքարես հանուն մորդ, հանուն նրա սիրո", - ինքս իմ խոսքերից արտասվելով, նա կանգնեց, մոտեցավ ինձ ու գրկեց: Միակ բանը, որ լսեցի նրա շուրթերից, սա էր "Մի գնա, մնա կողքիս": Ինչ էր դա, երջանկություն? Ոչ, պարզապես սիրտս արագ աշխատեց և ես հասկացա, որ ես կրկին սիրում եմ նրան:
     Անցան ժամեր, իսկ նա պառկած էր անկողնում, իսկ ես նստած էի իր կողքին, նա բռնել էր ձեռքերս և այնպես ամուր սեղմել կրծքին, կարծես վախենալով, որ կգնամ: Ոչ մեկին չէր ցանկանում տեսնել, նույնիսկ ամենամոտ ընկերները, երբ եկան, նա ինձ խնդրեց, որ ներս չթողնեմ: Ես ապշած էի նրա պահվածքից: Մոր մահը չափազանց լուրջ և խորը հետք էր թողել նրա սրտին:
    
    
     Ժամանակն անցնում էր, լսվում էին լացի ձայներ: Նկատեցի, որ նրա աչքերը փակվել են, կարծեցի քնել է: Դուրս եկա պատշգամբ, քամի էր: Զգացի, որ ներսում ճնշված էր ամենը, սակայն այնքան հաճելի, որ ներս էր կանչում այդ ճնշումը: Մի քանի րոպե կանգնեցի ու հանկարծ ամբողջ մարմինս փշաքաղվեց: Նա կանգնած էր իմ ետևում, անձայն գրկեց ինձ և ես անշարժացա: Միակ բանը այդ պահին ինչ զգում էի` դա սերն էր, դա ջերմությունն էր նրա հանդեպ: Ես ուզում էի գոռալ, սակայն զսպում էի, հասկանալով նրա, և նաև իմ ցավը: Երկար ժամանակ այդպես նա ինձ բաց չթողեց, ես զգում էի նրա շունչը, ջերմությունը, երբ հանկարծ ինքս էլ չնկատեցի, թե ինչպես պտտվեցի իր առջև: Ես նրա գրկում էի, նրա առջև, դեմ դիմաց: Ես երազել անգամ չէի կարող այդ պահի մասին: Բայց իրականությունը այցելեց ինձ և ես տեսնում էի նրա կարմրած, ուռչած աչքերը, դողացող շուրթերն ու ձեռքերը: Անհավատալի էր, դրսում մութ էր, և լույսի մի ստվեր կար միայն մեզ վրա: Ես զգում էի, որ մարմնումս դող կա, անբացատրելի է դա, ես վախենում էի, թե ինչ կլիներ հետո, վախենում էի: Բայց այդ վախն այնքան գեղեցիկ ու ցանկալի էր………Երբ արցունքը այլևս չսպասելով, ցանկացավ գլորվել իմ աչքերից, ես փակեցի աչքերս, որ նրանք հոսեն…Փակեցի և զգացի նրա շուրթերը…: Նա համբուրեց ինձ, համբուրեց այնքան քնքուշ ու նուրբ, որ ես հրաժարվել չէի կարող այդ համբույրից, այն համբույրից, որին երկար էի սպասել, որն առաջինն էր ու ես սիրեցի նրա համբույրը: Աննկարագրելի սիրո ժայթքում էր դա իմ և նրա կողմից: Երբ նա իր շուրթերը հեռացրեց, պարզապես ես նրան գրկեցի ամուր, շատ ամուր:
    
     Իսկ նա ասաց "Ես գտա իմ երջանկությունը` դժբախտությանս մեջ": Այդ բառերն ինձ հասցրեցին երկինք, ես երջանիկ էի, սակայն ոչ լիարժեք: Այո, երջանկություն` դժբախտության մեջ: Նա ասաց "Ես կորցրեցի մորս, բայց գտա քեզ": Խոսքեր, որոնք երբեք չեմ մոռանա, խոսքեր որոնք տվեցին հույսեր և էլ ավելի մեծացրեցին իմ սերը նրա հանդեպ: Կարոտս առնում էի աստիճանաբար, մենք վայելում էինք այդ փոքրիկ վայրկյանները: Ամեն բան լավ էր, մենք ներս գնացինք: Հասկանալով, որ չեմ կարող նրան թողնել և գնալ, ես ողջ գիշեր մնացի նրա հետ, նրա հետ մեկ սենյակում, ամբողջ գիշեր մենք լռում էինք, լուռ նայում էինք միմյանց, մի քանի րոպե խոսում, իսկ հետո կրկին լռում: Այդպես մենք դիմավորեցինք մեր առաջին լուսաբացը….Ես տեսնում էի նրա աչքերում երջանկություն, որը թախծոտ էր, մերթ դառնություն էի նկատում, մերթ երջանկություն: Նա ինքը չէր հասկանում ինչ էր կատարվում: Ես միայն մի բան էի հասկանում, որ գտել էի իմ երկար սպասված երազանքը, նա իմ երազանքն էր, և ես հաճախ էի Աստծուն աղոթում, որ միասին լինենք: Աստված կատարեց իմ երազանքը:
     Այսօր մենք միասին ենք և հաճախ ենք այցելում նրա մոր գերեզմանին: Ես խոսում եմ նրա հետ, պատմում մեր մասին, թե ինչպես միացանք: Եվ մի օր, երբ կրկին նրա շիրմաքարի մոտ խունկ վառեցինք, նա գրկեց ինձ ու մոր նկարին նայելով ասաց. "Մամ, միշտ ինձ ասում էիր, որ իրեն շատ ես սիրում ու հավանում, միշտ ինձ խրատում էիր, երբ առհամարում էի իրեն, ուրախանում էիր, երբ նկատում էիր ինձ իր հետ խոսելիս դրսում, հիմա մենք միասին ենք, մենք երջանիկ ենք, ու դու մեր ամենամեծ պատճառն ես, մամ: Լիարժեք կլիներ երջանկությունս, եթե լինեիր մեր կողքին, միայն թե ողջ լինեիր, մամ: Ինչ էլ լինի, ես խոսք եմ տալիս, որ նրան չեմ թողնի, կսիրեմ մինչև կյանքիս վերջ, իսկ երբ ծնվի մեր առաջնեկը, ես կուզենամ, որ լինի աղջիկ, որ նրան կոչեմ քո անունով, մամ", - ասաց ու նայեց ինձ, կարծես ցանկանալով աչքերումս տեսնել համաձայնությունս անվան հարցում: Ես պարզապես ոչինչ չասելով, համբուրեցի նրան և ասացի "Եթե լինի աղջիկ, մենք նրան կկոչենք մայրիկիդ անունով, թող նա լինի մեր սիրո ամենամեծ խորհրդանիշը":
    
    
     Այդ օրվանից սկսած ես զգում էի, որ նրա երջանկությունը լիարժեք դարձավ, նա խենթանում էր մեր սիրո համար և ես ամեն օր շնորհակալ էի լինում Աստծուց, որ թեկուզ դժբախության ճանապարհով, բայց նա միացրեց մեզ և կատարեց երազանքս:
     Այն ժամանակ, երբ ես կհագնեմ սպիտակ հարսի զգեստը, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ աղջիկը, որն իր կողքին ունի անգերազանցելի և անփոխարինելի տղամարդ: Իսկ ահա երբ ծնվի մեր առաջնեկը, մենք մեր խոստմանը կմնանք հավատարիմ, և աղջիկ լինելու դեպքում, մեր փոքրիկին կանվանենք նրա մայրիկի անունով:
    
     Իսկ եթե մեր սիրո արդյունքից ծնվի տղա` այդ դեպքում անվան ընտրությունը կկատարեն փոքրիկի հայրիկն ու մայրիկը) ) ) !!!

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7055 | 6 | 0
Facebook