Թե որ աշխարհը հիմքից չքանդեն,
Ինչ եմ թողնելու դարերին խուճուճ,
Իմ գալով եկա ծնունդս ավետեմ,
Ինձանից հետո՝ կավե մի կճուճ:
Մայրս իր սերն ինձ տվեց վախվորած,
Չլինի հանկարծ մի տեղ խոտորեմ,
Փողոցի շունն էլ այլ տակտով ոռնաց,
Չանցած մի շավիղ էլ ոնց տրորեմ:
Եվ ես ակամա մի անկյուն գտա,
Որ ամեն տաղիս թրթիռը զգամ,
Առանձնության մեջ ով էլ ինձ գթա,
Նրա մտքերին թաքուն հյուր կգամ: