Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

DSH: Deutsche Sprachprüfungfür den Hochschulzugang

Blue Book Training & Coaching Center
Մամուլի խոսնակ`
Blue Book Training & Coaching Center
18:41, երկուշաբթի, 06 հունիսի, 2016 թ.
DSH: Deutsche Sprachprüfungfür den Hochschulzugang

DeutscheSprachprüfungfürdenHochschulzugang (DSH) Գերմանիայում օտարերկրյա դիմորդների համար նախատեսված հնարավոր լեզվի քննություններից մեկն է: DSH քննությունը համարվում է գերմաներեն լեզվի B2-C1 մակարդակի հավաստիք: Քննության արդյունքները ընդունելի են Գերմանիայի բոլոր ԲՈՒՀ-երի կողմից: Այս դեպքում մասնագիտական գիտելիքների տիրապետման հավաստագրի կարիք չկա:

DSH քննության անցկացման կանոնները նույնն են Գերմանիայի ողջ տարածքում, բայց քանի որ քննությունն անցկացվում է ԲՈՒՀ-երի կողմից, գիտելիքների տեսակները կարող են տարբերվել:

DSH միջազգային սերտեֆիկատը վավերական է բոլոր Գերմանական ԲՈՒՀ-երի համար:

Սերտեֆիկատը վկայում է այն մասին, որ դրան տիրապետողը ընդունակ է.

  • Հասկանալ տարատեսակ բովանդակության կարճ տեքստերի ամբողջական միտքը
  • Հասկանալ ամսագրային և գիտական տեքստերի հիմնական միտքը, որոնցում քննարկված են գիտական կամ հասարակական խնդիրներ
  • Հասկանալ առօրյա իրավիճակների մանրամասն նկարագրում
  • Հետևել հարցազրույցի կամ զրույցի ընթացքին, որի թեման է՝ կրթություն կամ գիտակրթական հարցեր
  • Հասկանալ գիտական թեմաներով հաշվետվությունները
  • Ինքնուրույն գրել տեքստեր՝ պարզ և կարգավորված արտահայտելով սեփական մտքերը
  • Նկարագրել, համեմատել տարատեսակ տվյալներ և վկայություններ
  • Արտահայտել սեփական կարծիքը զրույցի կամ բանավեճի ընթացքում, առաջարկել նոր մտքեր

Քննության անցկացման պայմանները

DSH քննություն կարող է հանձնել յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից և Գերմանիայի քաղաքացիություն ունենալու փաստից:

Նախապատրաստական դասընթացներին մասնակցելը պարտադիր պայման չէ:

Նախապատրաստում

Եթե Դուըք կարծում եք, որ Ձեր գիտելիքները համապատասխանում են տվյալ մակարդակին, ապա կարող եք ցանկացած ժամանակ դիմել DSH քննության համար: Ամեն դեպքում, խորհուրդ է տրվում ավարտել նախապատրաստական դասընթացը: Այդ դասընթացի շրջանակներում Դուք տիրապետում եք անհրաժեշտ լեզվական և պրակտիկ հմտությունների, որոնք Ձեզ օգտակար կլինեն քննություն հանձնելիս:

Քննության գրավոր մասը.

1. Հասկանալ և վերլուծել աուդիոտեքստը

Նպատակը – գիտական դասախոսությունների և ռեֆերատների բանավոր ընկալունակության, ինչպես նաև դրանք կոնսպեկտավորելու ընդունակության ստուգումը: Դրա լսումից առաջ, տրամադրվում է տեքստի թեման, որից հետո այն հնչեցվում է մեկ կամ երկու անգամ: Ենթադրվում է, որ ձայնագրության հնչելու ընթացքում քննություն հանձնողը որոշակի նշումներ կարող է անել:

Դրան հետևում են տեքստի վերաբերյալ հարցեր, որոշակի հատվածի վերարտադրում (պատմել): Ստուգման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում ոչ թե քերականությանը, այլ՝ բովանդակությանը:

2. Գերմաներեն լեզվով գրավոր տեքստ հասկանալու ունակության ստուգում.

Ծանոթության համար դիմորդներին տրվում է 30-60 տողից բաղկացած տեքստ, որի շուրջ անհրաժեշտ է վարժություններ լուծել՝ ինքնուրույն ձևակերպելով պատասխանները: Տեքստից նախադասություններ կամ պարբերություններ արտագրելը խստիվ արգելվում է:

Վարժությունը կարող է ունենալ հետևյալ տեսքը.

  • Տեքստի բովանդակության վերաբերյալ հարցեր և պատասխաններ
  • Տեքստի, որոշ հատվածների, վերաբերյալ մեկնաբանությունների կազմում
  • Տեքստի իմաստային բաժանում կամ վերարտադրում (պատմել)

Այս վարժության մեջ նույնպես մեծ ուշադրություն է դարձվում ոչ թե քերականությանը, այլ՝ բովանդակությանը:

3. Տրված պարամետրերի համաձայն տեքստի կազմում.

Որպես սկզբնաղբյուր՝ առաջարկվում են կոնսպեկտներ, գրաֆիկներ, իլյուստրացիաներ և թեզեր:

Վարժության պատասխանը կարող է ունենալ հետևյալ տեսքը.

  • Առաջարկվող թեզերի պարզաբանում
  • Թեզի վերաբերյալ մեկնաբանություն
  • Առաջարկվող թեզի պարզաբանում գրավոր տեսքով և այլն

Այս վարժության մեջ նույնպես մեծ ուշադրություն է դարձվում ինչպես քերականությանը, այնպես էլ՝ բովանդակությանը:

4. Գիտական տեքստը հասկանալու և վերլուծելու ունակություն

Քննության այս հատվածը նախատեսում է հարցեր և պատասխաններ, որոնք ուղղված են հասկանալուն և, բացի այդ, գիտական խոսքում հաճախ օգտագործվող խոսքի կառուցվածքին:

DSH-ի գրավոր քննությունը անպայման չէ, որ իր մեջ ներառի վերոնշյալ բոլոր չորս կետերը: Այն կարող է բաղկացած լինել երկու կամ երեք տարբեր համադրություններից: Տեքստը հասկանալու և վերլուծելու համար անպայման չեն որոշակի մասնագիտական ունակություններ:

Գրավոր մասն անցկացվում է առաջինը և թույլ է տրվում օգտագործել բառարան: Դրական գնահատականի դեպքում թույլ է տրվում մասնակցել բանավոր քննությանը, որն անցկացվում է մի քանի օր հետո:

Քննության բանավոր մաս.

Բանավոր մասը սովորաբար զբաղեցնում է ոչ ավել, քան՝ 20 րոպե: Դիմորդը պետք է ցուցաբերի գերմաներեն լեզվով գիտական զրույցներ վարելու ունակություն և հայտնել սեփական կարծիք՝ տվյալ թեմայի շուրջ:

Դիմորդն ազատվում է խոսակցական քննությունից, եթե նա իրեն լավ է դրսևորել DSH-ի նախապատրաստական դասընթացներին:

Բանավոր քննությունից առաջ դիմորդին տրվում է 20 րոպե ժամանակ, որի ընթացքում նա կարող է ծանոթանալ տեքստի բովանդակությունը, կազմել պատասխաններ՝ հնարավոր հարցերի համար, գրել հիմնական թեզիսները: Խորհուրդ է տրվում, այդ ընթացքում, գրել նաև սեփական մտքերը՝ տրված թեմայի շուրջ:

Որոշ ԲՈՒՀ-եր քննության բանավոր հատվածն իրականացնում են խմբով, կամ երկու-երեք դիմորդների հետ միաժամանակ:

Ինչպե՞ս է գնահատվում քննությունը.

Քննությունը համարվում է հանձնված, եթե գրավոր և բանավոր հատվածներում դիմորդը կատարել է ոչ պակաս, քան վարժությունների 2/3-ը: Քննությունը հանձնելուց հետո դիմորդը ստանում է վկայական՝ իրենց արդյունքներով:

Քննության արդյունքների նշանակությունը.

  • «57% - հանձնված չէ
  • 57% - 66% - «DSH 1», ցածր մակարդակ, ԲՈՒՀ ընդունվելու համար բավարար չէ
  • 67% - 81% - «DSH 2» - բավարար, ԲՈՒՀ ընդունվելու համար նվազագույն անհրաժեշտ միավոր
  • 82% - 100% - «DSH 3» - գերազանց

Որտե՞ղ կարելի է հանձնել DSH

DSH քննություն կարելի է հանձնել հերթական կիսամյակից 3-4 շաբաթ առաջ՝ գերմանական ԲՈՒՀ-երում և սերտեֆիկացված կենտրոններում: DSH քննության կոնկրետ ժամանակացույցը որոշվում է ԲՈՒՀ-ի կողմից:

Արդյո՞ք կարելի է վերահանձնել DSH քննությունը

DSH քննությունը կարելի է վերահանձնել միայն մեկ անգամ: Քննության վերահանձնումը քննական հանձնաժողովի կողմից շատ հազվադեպ է թույլատրվում: Վերահանձնել կարելի է ոչ շուտ, քան առաջին փորձից երեք ամիս հետո:

Քննությանը մասնակցելու արժեքը

DSH քննությանը մասնակցության արժեքը կազմում է 100-150 եվրո: Որոշ ԲՈՒՀ-երում այն անվճար է:
    
     Հարգանքներով՝ Blue Book Training & Coaching Center-ի
     Հիմնադիր-տնօրեն՝
     Մելիք Ճիրոյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
13172 | 0 | 0
Facebook