Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԴԱՐՄՇՏԱՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Blue Book Training & Coaching Center
Մամուլի խոսնակ`
Blue Book Training & Coaching Center
13:00, հինգշաբթի, 31 մարտի, 2016 թ.
ԴԱՐՄՇՏԱՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ


     Հիմնադրման տարեթիվ՝
1877
     Մասնագիտություններ՝ 100
     Պրոֆեսորադասախոսական կազմ՝ 272
     Ուսանողներ՝ 25 021 (18% – օտարերկրացիներ)
     Փասթաթղթերի ընդունման ժամկետներ.
     Ձմեռային կիսամյակ – մինչև հուլիսի 15-ը
     Ամառային կիսամյակ –մինչև հունվարի 15-ը


    

Դարմշտատի Տեխնիկական Համալսարանը հիմնադրվել է 1877 թվականին և աշխարհում առաջին համալսարանն է, որտեղ էլեկտրատեխնիկան դասավանդվել է որպես առանձին գիտություն: Ներկա պահին համալսարանը համարվում է Գերմանիայի հեղինակավոր ԲՈՒՀ-երից մեկը և ներառված է տեխնիկական ուսումնական հաստատությունների լավագույն տասնյակում, ինչի շնորհիվ էլ ակտիվորեն օգտվում է պետական ֆինանսական միջոցներից:

Հարկ է նշել, որ միջազգային կրթական հանրության ուշադրությունը համալսարանի հանդեպ անընդհատ աճում է: Ըստ «Ranking der Alexander von Humboldt-Stiftung» -ի, Դարմշտատը հաստատուն կանգնած է առաջին հորիզոնականում՝ օտարերկրյա ֆիզիկոսների և ինժեներների թվաքանակով, որոնք այցելում են ԲՈՒՀ՝ որպես հյուր կամ համարվում են նրա գիտական գործընկերները:

2010 թվականից համալսարանի ղեկավարությունը առանձնացրել է հինգ հիմնական ոլորտներ, որոնց ուսումնասիրմանն ու զարգացմանն էլ ուղղվելու են նրա գիտահետազոտական աշխատանքները:

  • Ինտերնետ (Future Internet)
  • Ժամանակակից և բարձրտեխնոլոգիական մատերիալներ (Neue Materialien und Werkstoffe)
  • Ատոմային ֆիզիկա և ռադիոֆիզիկա (Nuclear and Radiation Science)
  • Թերմոդինամիկա, այրման տեսություն և տեխնոլոգիա (Thermofluiddynamik und Verbrennungstechnologie)
  • Արտադրության համալիր տեխնոլոգիաներ (Integrierte Produkt- und Produktionstechnologie)

ԲՈՒՀ-ի հայտնի շրջանավարտներըից են՝

  • Վոլֆգանգ Գիլբերտ՝ գերմանացի ինժեներ, էլեկտրատեխնիկ, էլեկտրոնային ռադիոժամացույցների գյուտարար
  • Հանս Բուշ՝ գերմանացի ֆիզիկոս, էլեկտրոնային օպտիկայի հիմնադիր և էլեկտրոնային միկրոսկոպի ստեղծող
  • Հանս Դեմանտ՝ գերմանացի ֆիզիկոս (մեքենաշինություն)

     Հարգանքներով՝ Blue Book Training & Coaching Center-ի
     Հիմնադիր-տնօրեն՝
     Մելիք Ճիրոյան
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4116 | 0 | 0
Facebook