Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲԺՇԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Blue Book Training & Coaching Center
Մամուլի խոսնակ`
Blue Book Training & Coaching Center
10:45, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
ԲԺՇԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
     Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում բժշկական կրթությունը Գերմանիայում: Կփորձենք հնարավորինս ներկայացնել ԲՈՒՀ-երում ընդունելության կարգը, վարձավճարները, կեցության պայմանները, աշխատանքի հնարավորությունները...
     Հայտնի է, որ բժշկական կրթությունը Գերմանիայում գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա, ինչի մասին են վկայում միջազգային կրթական վարկանիշային աղյուսակներում բարձր հորիզոնականներ գրավելը։ Համալսարանները լավ հագեցված են և արված է ամեն ինչ՝ ուսանողներին լիարժեք պրակտիկա ապահովելու համար։ Բժշկությունը ամենապահանջված և ամենալավ վարձատրվող մասնագիտություններից մեկն է Գերմանիայում։
     Մրցակցություն.

Գերմանիայում բժշկություն սովորել ցանկացողները շատ են ոչ միայն գերմանացիների, այլ նաև օտարերկրացիների շրջանակներում։ Անվճար տեղերի թիվը համալսարաններում խիստ սահմանափակ է, իսկ քննական հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ստեղծում է նոր չափորոշիչներ՝ լավագույն ուսանողներին ընտրելու համար։

Քանի որ հերթագրված դիմորդների քանակը մեծ է, հաճախ ցածր և միջին առաջադիմություն ունեցող դիմորդների գործերը չեն ուսումնասիրվում քննական հանձնաժողովի կողմից. ընտրությունը կատարվում է միայն լավագույների միջև, իսկ թույլ առաջադիմություն ունեցող ուսանողներին խորհուրդ է տրվում դիմել Shtudienkolleg (նախապատրաստական փուլ), որի ավարտից հետո նոր դիմել նախընտրած ԲՈՒՀ։
     Բժշկական կրթությունը Գերմանիայում, ի տարբերություն շատ այլ մասնագիտությունների, բաժանված չէ բակալավրիատի եւ մագիստրատուրայի միջև, այսինքն՝ գնալ մագիստրատուրա հնարավոր չէ: Օտարերկրյա դիմորդները, ովքեր սովորել և ավարտել են առնվազն 3 տարի որևէ ԲՈՒՀ-ում, կարող են հաստատել իրենց գիտական կամ ակադեմիական աստիճանը արտասահմանյան փաստաթղթերով զբաղվող Գերմանիայի կրթական կենտրոնում, այնուհետև անցնել ավելի բաձր մակարդակի կիսամյակին։
     Ուսման վարձ.

Գերմանիայում կրթական բարեփոխումներից հետո ուսանողների համար պետական համալսարանների մեծամասնությունում ուսումը անվճար է։Ուսանողները վճարում են միայն ուսանողական կիսամյակային վարձը՝ 100-300 եվրո 1 կիսամյակի համար (կախված դաշնային երկրից), ինչպես նաև իրենց վճարում են իրենց սննդի, բնակարանի և այլ անհրաժեշտ շախսերի համար։

Օտարերկրյա ուսանողների համար պարտադիր անհրաժեշտ է արգելափակված հաշվով 8040 եվրո գումար, կամ երաշխավոր՝ Գերմանիայի քաղաքացու կողմից։
    
Կրթաթոշակներ.

Գերմանական համալսարանները չեն վճարում կրթաթոշակներ ուսանողների համար: Կրթաթոշակի վճարումներով զբաղվում են բազմաթիվ հասարակական եւ, նույնիսկ, քաղաքական կուսակցությունները։ Դրամաշնորհը որպես կանոն, տրվում է սկսած 3-րդ կուրսից՝ առավել ջանասեր ուսանողներին։ Կրթաթոշակները նախատեսված են այնպես, որ այն բավականացնում է նորմալ ուսանողական կյանք վարելու համար։

Ուսման տեւողությունը.

Ուսման տևողությունը այս մասնագիտության համար միջինում 12 կիսամյակ է՝ 6 տարի։ Շատերը չեն հասցնում այս ժամանակահատվածում սովորել և նրանց համար ևս ավելանում է մի քանի կիսամյակ։

Ուսումնասիրությունների կառուցվածքը.

Բժշկական վերապատրաստման ծրագիրը գերմանական ԲՈՒՀ-երում շարունակվում են հետեւյալ կերպ.

  1. Դոկլինացիոն կիսամյակ (1-4 կիսամյակները) . Այս կիսամյակը կարող եք սկսել միայն ձմռանը։ Այս փուլում բժշկականի ուսանողները ստանում են հիմնական գիտելիքներ հումանիտար գիտությունների, հիմնական ընդհանուր բժշկության, առաջին օգնության և հիվանդին հոգ տանելու վերաբերյալ։ Ուսումնասիրվող առարկաներե են ՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, բժշկական տերմինաբանություն, ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, անատոմիա, հյուսվածքաբանություն, կլինիկական հոգեբանություն։ Այս դասընթացի ավարտին ուսանողները անցնում են 3 ամսվա պրակտիկա հիվանդանոցներում կամ կլինիկաներում, ինչպես նաև երկօրյա դասընթացներ բժշկական առաջին օգնության վերաբերյալ։
  2. Առաջին պետական քննություն. Այս քննությունը բարեհաջող հանձնելուց հետո շրջանավարտները ընդունվում են կլինիկաններ՝ ուսուցման փուլը շարունակելու համար։
  3. Կլինիկական փուլ (5-10 կիսամյակ) . Այս փուլը ներառում է հիվանդների ախտորոշիչ և մեթոդական փորձաքննության մասին ընդհանուր գիտելիքներ, տալիս է տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։ Ուսումնասիրվող առարկաներն են՝ դեղագիտություն, ընդհանուր բժշկություն, օրթոպեդիա, դեղորայքներ՝ նախատեսված արտակարգ իրավիճակների համար, մանկաբարձություն, գինեկոլոգիա, հոգեբանություն, հիգիենայի և շրջակա միջավայրի պահպանություն, պաթոլոգիա, միկրոկենսաբանություն, իմունոլոգիա, բիոմետրիա, կլինիկական քիմիա, արյունաբանություն, ռադիոլոգիա, ընդհանուր դեղաբանություն և թունաքիմիա, ախտաբանական ֆիզոլոգիա, գենետիկա, մանրէաբանություն, բժշկական պատմություն, ընդհանուր կլինիկական փորձաքննություն (հիմնական տեղեկություն բժշկության վերաբերյալ, վիրաբուժություն, մաշկաբանություն, ակնաբուժություն, օթոլարինգոլոգիա, նյարդաբանություն և մանկաբուժություն), ինչպես նաև՝ պրակտիկա։
  4. 1 տարի պրակտիկա․ Այս փուլը հիմնված է պրակտիկ գիտելիքների վրա, որի ընթացքում ուսանողները ձեռք են բերում հմտություններ։
  5. Երկրորդ բժշկական քննություն․ Հիմնական քննությունը կազմվում է պրակտիկայի հիման վրա։ Այս քննությունը բարեհաջող հանձնելու դեպքում ուսանողները ստանում են բժշկական դիպլոմ և իրավունք՝ աշխատելու համար։

    
Հարգանքներով՝ Blue Book Training & Coaching Center-ի
     Հիմնադիր-տնօրեն՝
     Մելիք Ճիրոյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9062 | 0 | 0
Facebook