Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

TestDaF: Test Deutsch als Fremdsprache

Blue Book Training & Coaching Center
Մամուլի խոսնակ`
Blue Book Training & Coaching Center
14:28, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
TestDaF: Test Deutsch als Fremdsprache

Ներկայումս շատ են երիտասարդները (և ոչ միայն), ովքեր ցանկանում են ուսանել և աշխատել Գերմանիայում: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում հանձնելու գերմաներեն լեզվի իմացությունը հաստատող քննական թեստեր: Ուստի, այս հոդվածում, ցանկանում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել TestDaF թեստի վերաբերյալ մանրամասներ։
    
     Test Deutsch als Fremdsprache (TestDaF) –
Գերմաներեն լեզվի քննություն է, որը հանձնում են օտարերկրացիները՝ գերմաներեն լեզվի իմացության ստուգման համար։

Գերմանիայում ԲՈՒՀ ընդունվելու համար բավարար է հասնել «TDN 4» մակարդակի` քննական չորս մասերից յուրաքանչյուրում (եթե դիմորդը հետևել է ուսումնական հաստատության մնացած բոլոր պայմաններին) ։

Գերմանիայի որոշ ԲՈՒՀ-երում գործում են մասնագիտություններ, որտեղ ընդունվելու համար բավարար է «TDN 3» ։ «TDN 5» գնահատականը վկայում է գերմաներենին գերազանց տիրապետելու մասին։

Յուրաքանչյուր գերմանական ԲՈՒՀ օտարերկրյա դիմորդների համար ներկայացնում է իր պահանջները, այդ պատճառով, մասնագիտություն ընտրելուց ու փաստաթղթեր ուղարկելուց առաջ, խորհուրդ է տրվում ճշտել, թե TestDaF-ի ի՞նչ արդյունքներ են անհրաժեշտ։ Որպես կանոն, այդ տեղեկությունը տեղադրված է ԲՈՒՀ-ի կայքում։
    

Սերտեֆիկատը վկայում է այն մասին, որ դրան տիրապետողը ընդունակ է.

  • Հասկանալ տարատեսակ բովանդակության կարճ տեքստերի ամբողջական միտքը
  • Հասկանալ ամսագրային և գիտական տեքստերի հիմնական միտքը, որոնցում քննարկված են գիտական կամ հասարակական խնդիրներ
  • Հասկանալ առօրյա իրավիճակների մանրամասն նկարագրում
  • Հետևել հարցազրույցի կամ զրույցի ընթացքին, որի թեման է՝ կրթություն կամ գիտակրթական հարցեր
  • Հասկանալ գիտական թեմաներով հաշվետվությունները
  • Ինքնուրույն գրել տեքստեր՝ պարզ և կարգավորված արտահայտելով սեփական մտքերը
  • Նկարագրել, համեմատել տարատեսակ տվյալներ և վկայություններ
  • Արտահայտել սեփական կարծիքը զրույցի կամ բանավեճի ընթացքում, առաջարկել նոր մտքեր

    

Քննության անցկացման պայմանները

Քննությունը կարող են հանձնել բոլոր նրանք, ովքեր.

  • Նպատակադրված են ստուգել գերմաներենի իրենց գիտելիքները
  • Պլանավորում է ընդունվել գերմանական ԲՈՒՀ
  • Ցանկանում է շարունակել կրթությունը կամ աշխատանքը գիտական ոլորտում արտերկրում կամ իր հայրենիքում և միջազգային սերտեֆիկատի կարիք ունի

    

Որտե՞ղ կարելի է հանձնել TestDaf

TestDaF քննություն կարելի է հանձնել Գերմանիայի 150 քննական կենտրոններից որևէ մեկում (Testzentrum), կամ այլ երկրում գտնվող լիզենցավորված կենտրոնում։ Թեստավորումն անցկացվում է տարեկան մի քանի անգամ, ժամկետները նախապես նշվում են TestzentreninDeutschland ինստիտուտի պորտալում։

Ի՞նչ է անհրաժեշտ TestDaF քննությանը գրանցվելու համար

Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել նախապես ընտրված քննական կենտրոն։ Դիմումի ձևը տրամադրվում է հենց կենտրոնում, կամ կարելի է օգտվել օնլայն տարբերակով՝ քննական կենտրոնի պաշտոնական կայք։ Որպես կանոն, քննությունների անցկացումից 6 շաբաթ առաջ, դիմումների ընդունումը դադարեցվում է։

Ինչպե՞ս է անցնում քննության հանձնումը

Յուրաքանչյուր վարժություն և թեմա համապատասխանում է ավագ դպրոցի գիտելիքներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեստը նախատեսված է ցանկացած դիմորդի համար՝ անկախ նրա մասնագիտությունից։ Քննության տևողությունը կազմում է 190 րոպե (չհաշված բլոկների միջև եղող ընդմիջումները) ։

1. Leseverstehen, հասկանալ գրավոր տեքստը

Փուլի տևողությունը՝ 60 րոպե։ Նրա հիմնական նպատակն է. հաստատել տարատեսակ գիտական թեմաների շուրջ նյութի ընկալունակությունը։ Քննություն հանձնողներին, ծանոթության համար, առաջարկվում են 3 տեքստեր, և 30 վարժություններ, որոնք վերաբերվում են տվյալ նյութի բովանդակությանը։

2. Horverstehen, լսում

Փուլի տևողությունը՝ 40 րոպե։ Իմաստը կայանում է խոսքի լսողական ընկալման մեջ։ Որպես կանոն, դրանք 3 աուդիոտեքստեր են և 25 վարժություններ՝ դրանց շուրջ։

3. Schriftlicher Ausdruck, գրավոր հանձնարարություն

Փուլի տևողությունը՝ 60 րոպե։ Ուսանողի խնդիրն է. գրել շարադրություն տրված թեմայով, ընդ որում տեքստը պետք է բաժանված լինի 2 մասերի։ Առաջին մասում բերվում են վիճակագրական տվյալներ, որոնք կարող են ներկայացված լինել աղյուսակի կամ գրաֆիկի տեսքով, իսկ երկրորդ մասը ներկայացնում է Ձեր սեփական կարծիքը տվյալ հարցի շուրջ։

4. Mündlicher Ausdruck, բանավոր խոսք

Փուլի տևողությունը՝ 30 րոպե։ Ուսանողը պետք է ցուցաբերի գերմաներեն լեզվով զրույց վարելու իր հմտությունները։ Փուլը նախատեսում է տարբեր բարդությունների 7 խոսքային իրավիճակներ։ Բոլոր վարժությունները լսվում են կրիչի միջոցով, իսկ պատասխանները ձայնագրվում են կրիչի վրա՝ հետագա ստուգման համար։


    

TestDaF թեստի առավելությունները.

  • Գիտական թեմայով թեստը գերմանական ԲՈՒՀ-երում ուսանելու համար անհրաժեշտ հմտություննրի ստուգման համար է։
  • Սերտեֆիկատը գործում է Գերմանիայի բոլոր ԲՈՒՀ-երում։ «TDN 4» գնահատականը իրավունք է տալիս ընտրելու դրանցից ցանկացածը։ «TDN 3» գնահատականի դեպքում հարցը կախված է տվյալ ԲՈՒՀ-ի քաղաքականությունից, ինչպես նաև ընտրված ֆակուլտետից ու մասնագիտությունից։
  • Յուրաքանչյուր թեստային բլոկ գնահատվում է առանձին, ինչը թույլ է տալիս պարզել Ձեր ուժեղ և թույլ կողմերը։
  • TestDaF ինստիտուտի կայքում հասանելի են փորձնական տարբերակները։ Անկախ հանձնման ժամանակահատվածից՝ վարժությունների բարդությունը նույնն է։
  • Քննությունը վերահանձնել կարելի է այնքան անգամ, որքան անհրաժեշտ է Ձեզ
  • TestDaF սերտեֆիկատն անժամկետ է

    

Ինչպե՞ս է գնահատվում քննությունը.

TestDaF-ի գնահատման արդյունքների սանդղակը.

TDN 5 - «TestDaF 5» մակարդակ

TDN 4 - «TestDaF 4» մակարդակ

TDN 3 - «TestDaF 3» մակարդակ


    

Մակարդակները համապատասխանում են B 2.1-C 1.2` համաձայն Եվրոպական խորհրդի սանդղակի (Gemeinsamer europäischer Referenzrahmen - GER):

TestDaF սերտեֆիկատը` գնահատականներով, գալիս է քննություն հանձնելուց 2, 5 ամիս հետո՝ փոստով։


    

TestDaF հանձնման արժեքը.

TestDaF –ը տարբեր երկրներում ունի տարբեր արժեքներ՝ 170-180 եվրո, ուստի այն պետք է ճշտել քննական կենտրոնում։

Եթե չեք կարող մասնակցել քննությանը նշանակված օրը, ապա իրավունք ունեք հրաժարվել մինչև փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը։ Այդ դեպքում Ձեզ կվերադարձվի գումարի 80%-ը։ Մինչդեռ, եթե քննությունից հրաժարվելու մասին տեղեկացնում եք վերջին 6 շաբաթների ընթացքում, ապա գումարը չի վերադարձվում։
    
     Հարգանքներով՝ Blue Book Training & Coaching Center-ի
     Հիմնադիր-տնօրեն՝
     Մելիք Ճիրոյան
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
12406 | 0 | 0
Facebook