Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄՅՈՒՆԽԵՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Blue Book Training & Coaching Center
Մամուլի խոսնակ`
Blue Book Training & Coaching Center
16:46, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
ՄՅՈՒՆԽԵՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մյունխենի տեխնիկական համալսարանի հիմնադրման համար աշխարհը պարտական է Լյուդվիգ երկրորդին: Նրան համարում էին խելագար ռոմանտիկ և անարժեք քաղաքական գործիչ, բայց, 1868 թվականին հիմնադրված, պոլիտեխնիկական համալսարանի ապագան նա կանխորոշեց դեռևս մեկ դար առաջ: Համալսարանի կազմավորման հրամանագրում հենց այդպես էլ գրված էր. «Ուսումնական կենտրոնը կծառայի անընդհատ նոր թափ հավաքող տեխնոլոգիական առաջընթացին»:

Համալսարանը կենտրոնացած է բնագիտական, տեխնոլոգիական և բժշկական հետազոտությունների վրա, իսկ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ այն մշակում էր օգտագործվող ռազմական զենքն ու տեխնիկան: Հումանիտար մասնագիտություններ այստեղ ներկայացված չեն, միայն` կիրառական գիտություններ, ինչը համալսարանում ստեղծում է յուրահատուկ մթնոլորտ. Նրա պատերի ներքո չկա այն թեթև, հաճելի լիրիկական շունչը, որը տիրում է օրինակ Լյուդվիգ Մակսիմիլիանի համալսարանում: Սակայն այստեղ ամեն ինչ գտնվում է անընդհատ շարժման, գործողության մեջ, ամեն ինչ աշխատում է մեխանիկական ժամացույցի նման: Իր գործունեության համեմատաբար կարճ ժամանակաշրջանում այն տվել է ռեկորդային թվով գիտնական-մցանակակիրների, միայն Նոբելյան մրցանակի արժանացել է 13 շրջանավարտ:

Գերմանացիները միշտ հայտնի են եղել բնության հանդեպ հօգատար վերաբերմունքով, ուստի Մյունխենի Տեխնիկական համալսարանը կարելի է համարել ժամանակակից Գերմանիայի խորհրդանիշը. Տարաբնույթ առարկաները մատուցվում են այնպես, որպեսզի տեխնիկան շառայի մարդուն և միաժամանակ հանդիսանա որպես շրջակա միջավայրի պահպանման միջոց:

Վերջերս համալսարանը հռչակվել է որպես «Ձեռնարկատիրական մտածողության և գործունեության համալսարան», այն ոչ միայն սովորեցնում է, թե ինչպես դառնալ մասնագետ, այլ նաև` թե ինչպես արդյունավետ կիրառել ստացած հմտությունները և գումար վաստակել գիտելիքի օգնությամբ: Գերմանական այնպիսի առաջատար կազմակերպություններում, ինչպիսիք են BMW-ն, կամ Siemens-ը, հաճախ կարելի է հանդիպել Մյունխենի Տեխնիկական Հալասարանի շրջանավարտների:

Այս համալսարանի առավելություններից են բարձր մակարդակի կրթությունը տեխնիկական և բնագիտական ոլորտում, գործնական բազում կապեր, բարձրորակ խորհրդակցություն արտասահմանցի ուսանողների համար, մագիստրոսական ծրագրերի մեծ ընտրություն արտասահմանցիների համար, անվճար ուսում:

Համալսարնը ունի շուրջ 13 ֆակուլտետ և156 մասնագիտություններ, որտեղ սովորում են ավելի քան 36000 ուսանողներ, որոնցից 20%-ը արտասահմանցիներ են: Այստեղ դասավանդում են 507 պրոֆեսոր աշխարհի տարբեր երկրներից:
    
     Հարգանքներով՝ Blue Book Training & Coaching Center-ի
     Հիմնադիր-տնօրեն՝
     Մելիք Ճիրոյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7293 | 0 | 0
Facebook