Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԽԵՆԻ ՌԵՅՆԻՇ-ՎԵՍՏՖԵԼԻՇԵԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Blue Book Training & Coaching Center
Մամուլի խոսնակ`
Blue Book Training & Coaching Center
13:04, չորեքշաբթի, 16 մարտի, 2016 թ.
ԱԽԵՆԻ ՌԵՅՆԻՇ-ՎԵՍՏՖԵԼԻՇԵԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

RWTH Aachen համալսարանը համարվում է երեք լավագույն և մեծ համալսարաններից մեկը Գերմանիայում։ Գերմանական բոլոր վարկանիշային ցուցակներում այս համալսարանն իր տեխնիկական ուղվածությամբ գրավում է առաջին հորիզոնականը։ Հատուկ ուշադրության է արժանի մեքենաշինության, էլեկտրատեխնիկական, ինովացիոն տեխնոլոգիական և ճարտարապետությունը, որպես «գիտական հետազոտությունների բնօրրան» ։ Հումանիտար ուսուցումը, ի տարբերություն տեխնիկականի, այդքան էլ զարգացած չէ, ինչը շատ է ազդում այս ԲՈՒՀ-ի վարկանիշի վրա։

2006-2007թթ․ գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր հինգերորդ մարդը, ով ուզում է սովորել Գերմանիայում, նախընտրում է Ախենի համալսարանը։ Ուստի, եթե Դուք ուզում եք սովորել ամենահեղինակավոր ինժեներական ֆակուլտետում, ապա կարող եք դիմել RWTH Aachen՝ եվրոպական ինժեներական դարբնոցը։ Այս քաղաքը համարվում է բազմաթիվ մեքենաշինական, լազերային, էկոլոգիական և նանոտեխնոլոգիական կենտրոն, ինչպես նաև բժշկական կենտրոններից մեկը Գերմանիայում։ Բացի այդ, Եվրոպայի կենտրոնում գտնվող այս քաղաքը, որը սահմանակից է Բելգիային և Հոլանդիային, թույլ է տալիս ենթադրել, որ այն գտնվում է միջազգային կազմակերպությունների և ճանապարհորդական ուղղությունների ուշադրության կենտրոնում։ Քաղաքը հայտնի է իր տաք աղբյուրներով, ձիասպորտի մրցույթներով և գունագեղ կարնավալով։

Այս համալսարանը հիմնադրվել է 1870թ, որը ունի 101 ֆակուլտետ, 38000 ուսանող և 482 պրոֆեսորական անձնակազմ։ Հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ ստեղծված են լավ պայմաներ տեխնիկական և բնական գիտությունների համար, ունի բարձր միջազգային հեղինակություն, որը թույլ է տալիս հեշտ աշխատանք գտնել ամբողջ աշխարհում, ուսման վարձի բացակայություն (միայն պետք է վճարել ուսանողական վճարը) ։
    
     Հարգանքներով՝ Blue Book Training & Coaching Center-ի
     Հիմնադիր-տնօրեն՝
     Մելիք Ճիրոյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4600 | 0 | 0
Facebook