Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲԵՌԼԻՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Blue Book Training & Coaching Center
Մամուլի խոսնակ`
Blue Book Training & Coaching Center
15:13, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
ԲԵՌԼԻՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր Ձեզ ենք ներկայացնում Գերմանիայի ամենահին համալսարններից մեկը` Բեռլինի տեխնիկական համալսարանը:
     Այս ԲՈՒՀ-ը հիմնադրվել է 1770թ. և եղել է ուսումնական և քաղաքական խորհրդանիշերից մեկը Գերմանիայում: Այստեղ զբաղվել են, իր ժամանակների ամենաարդի ճարտարապետությամբ, զարգացող արդյունաբերությամբ և մեքենաշինությամբ: Ներդրվել են ամենաժամանակակից տեխնոլոգիանները, և իրագործվել են նոր գաղափարներ և փորձարկումներ, արտահայտել լավագույն միտքը Ամերիկայում և Եվրոպայում: Մինչև Համաշխարհային պատաերազմը ԲՈՒՀ-ում դասախոսություններ է կարդացել Ալբերտ Էյնշտեյնը: Ի պատիվ Տեխնիկական համալսարանի` այն տվել է մի քանի Նոբելյան մրցանակակիրներ և գյուտարարներ: Պատերազմական տարիներին համալսարանը նշանավորվել է նրանով, որ նախագծել է համընդհանուր բնաջնջման զենքեր, հրթիռներ, նոր ժամանակակից ինքնաթիռներ, անգամ ատոմային ռումբեր: 1946թ.-ից հետո, երբ վերականգնողական շրջան էր ամբողջ Գերմանիայում, ԲՈՒՀ-ն ընտրեց մարդասիրական ուղվածություն և սկսեց խթանել բնապահպանական միջոցառումները: Այժմ էլ համալսարանը ողջունում է էկոլոգիական միջոցառումները, անգամ իր բոլոր մասնագիտությունների մեջ ներառում է այն, քանի որ գնալով մեծանում է համաշխարհային արդյունաբերական վնասը էկոհամակարգին:

Փաստ է նաև այն, որ տեխնիկական համալսարանը համարվում է պոտենցիալ աշխատանքային կենտրոն այնպիսի խոշորագույն ընկերությունների համար, ինչպիսիք են` Telekom-ը, Siemens, Bosch, Daimler և շատ ուրիշ գերմանական խոշորագույն ընկերություններ, ինչպես նաև Ֆրանսիայի, Իտալիայի և այլ եվրոպական երկրների համար, որոնք ունեն լավ աշխատուժի կարիք: ԲՈՒՀ-ը ունի տասնյակ համաձայնագրեր արդյունաբերական և տեխնիկական խոշորագույն ընկերությունների հետ, ինչպես նաև աշխարհի տարբեր առաջատար համալսարանների հետ:

Այս համալսարանի առավելություններից է այն, որ միակ տեխնիկական համալսարանն է Գերմանիայում, որտեղ դասընթացները անցկացվում են հումանիտար սկզբունքով, ունենում են բազմաթիվ նախագծեր այլ ԲՈՒՀ-երի հետ, հնարավորություն է ընձեռում ստանալ միանգամից 2 դիպլոմ, բացակայում է ուսման վարձը (միայն կատարվում է ուսանողական վճար):
    
     Հարգանքներով՝ Blue Book Training & Coaching Center-ի
     Հիմնադիր-տնօրեն՝
     Մելիք Ճիրոյան

Բեռլինի տեխնիկական համալսարան
Բեռլինի տեխնիկական համալսարան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6118 | 0 | 0
Facebook