Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՄՅՈՒՆԽԵՆ ՔԱՂԱՔԸ ՈՐՊԵՍ ԲՈՒՀԱԿԱՆ ՔԱՂԱՔ

Blue Book Training & Coaching Center
Մամուլի խոսնակ`
Blue Book Training & Coaching Center
21:40, երկուշաբթի, 01 փետրվարի, 2016 թ.
ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՄՅՈՒՆԽԵՆ ՔԱՂԱՔԸ ՈՐՊԵՍ ԲՈՒՀԱԿԱՆ ՔԱՂԱՔ

Մենք սկսում ենք նոր շարք: Այսուհետ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու Գերմանիայի համալսարանների պատմությունը և պայմանները, որի շնորհիվ Դուք շատ ավելի հեշտությամբ կնտրեք Ձեր համալսարանը:
     Այսօր ներկայացնելու ենք Մյունխեն քաղաքի մասին և կներկայացնենք Մյունխենում գործող լավագույն ԲՈՒՀ-երը:
    
    

Մյունխենը ուսանողական քաղաք է, մեգապոլիս և «մեծ գյուղ»: Այստեղ գտնվում են 10 համալսարններ և շուրջ 100 000 ուսանողներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Մյունխենում է գտնվում Գերմանիայի ամենահայտնի համալասարանը, որը Գերմանիայում ստացել է ուսուցման որակի և գիտահետազոտական բազայի էլիտար կարգավիճակ:
    
     Մյունխենում բարձրագույն կրթություն կարելի է ստանալ գրեթե ցանկացած մասնագիտությամբ:

Ուսանողական թաղամաս Շվաբինգում, համալսարանից ոչ շատ հեռու, կենտրոնացված է երիտասարդական ակումբների մի մեծ բազա, որոնց մեծամասնությունը գործում է շուրջօրյա:

Մյունխենը աշխարհահռչակ գարեջուրն է, գրիլի վրա խորոված նրբերշիկները, հայտնի ֆուտբոլային ակումբ «Բավարիան» , գարեջրատուն «Խոֆբրոյհաուս» -ը և այլն: Մյունխենը ճարտարապետության մեծ թանգարան է բաց երկնքի տակ՝ համադրված Եվրոպական բոլոր ոճերով: Այստեղ են գտնվում համաշխարհային արվեստի գանձերը: Մյունխենում հավաքվում են զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից, բայց այստեղ մեծ հաճույքով գալիս են նաև գերմանացիները, քանի որ այստեղ են գտնվում Ալպերը, մաքուր լճերը, բավարիական ամրոցներն ու պալատները:

Մյունխենը համարվում է կյանքի բարձր կենսամակարդակ և հանցագործությունների ամենացածր մակարդակ գրանցած քաղաքներից մեկը, ինչպես նաև Գերմանիայի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը: Այստեղ են կենտրոնացված տեղեկատվական տեխնոլոգիաների, ավտոմոբիլային արդյունաբերության ողկույզները: Պատահական չէ, որ Siemens, BMW, Microsoft ընկերությունները որպես իրենց գլխավոր գրասենյակ ընտրել են հենց այս քաղաքը:


    

Մյունխենի համալսարանները.

  • Գեղարվեստի ակադեմիա
  • Մյունխենի ռազմական համալսարան
  • Մյունխենի կիրառական գիտությունների դպրոց
  • Մյունխենի հեռուստատեսության բարձրագույն դպրոց
  • Մյունխենի երգի և թատրոնի բարձրագույն դպրոց
  • Լյուդվիգ Մաքսիմիլիանի համալսարան
  • Մյունխենի լրատվամիջոցների և հաղորդակցության դաշտում բարձրագույն ուսումնական հաստատություն
  • Մյունխենի բիզնես դպրոց
  • Մյունխենի օտար լեզուների և թարգմանության համալսարան
  • Մյունխենի տեխնիակական համալսարան Հարգանքներով՝ Blue Book Training & Coaching Center-ի
         Հիմնադիր-տնօրեն՝
        
         Մելիք Ճիրոյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5759 | 0 | 0
Facebook