Մենք սկսում ենք նոր շարք: Այսուհետ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու Գերմանիայի համալսարանների պատմությունը և պայմանները, որի շնորհիվ Դուք շատ ավելի հեշտությամբ կնտրեք Ձեր համալսարանը:
Այսօր ներկայացնելու ենք Մյունխեն քաղաքի մասին և կներկայացնենք Մյունխենում գործող լավագույն ԲՈՒՀ-երը:
Մյունխենը ուսանողական քաղաք է, մեգապոլիս և «մեծ գյուղ»: Այստեղ գտնվում են 10 համալսարններ և շուրջ 100 000 ուսանողներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Մյունխենում է գտնվում Գերմանիայի ամենահայտնի համալասարանը, որը Գերմանիայում ստացել է ուսուցման որակի և գիտահետազոտական բազայի էլիտար կարգավիճակ:
Մյունխենում բարձրագույն կրթություն կարելի է ստանալ գրեթե ցանկացած մասնագիտությամբ:
Ուսանողական թաղամաս Շվաբինգում, համալսարանից ոչ շատ հեռու, կենտրոնացված է երիտասարդական ակումբների մի մեծ բազա, որոնց մեծամասնությունը գործում է շուրջօրյա:
Մյունխենը աշխարհահռչակ գարեջուրն է, գրիլի վրա խորոված նրբերշիկները, հայտնի ֆուտբոլային ակումբ «Բավարիան» , գարեջրատուն «Խոֆբրոյհաուս» -ը և այլն: Մյունխենը ճարտարապետության մեծ թանգարան է բաց երկնքի տակ՝ համադրված Եվրոպական բոլոր ոճերով: Այստեղ են գտնվում համաշխարհային արվեստի գանձերը: Մյունխենում հավաքվում են զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից, բայց այստեղ մեծ հաճույքով գալիս են նաև գերմանացիները, քանի որ այստեղ են գտնվում Ալպերը, մաքուր լճերը, բավարիական ամրոցներն ու պալատները:
Մյունխենը համարվում է կյանքի բարձր կենսամակարդակ և հանցագործությունների ամենացածր մակարդակ գրանցած քաղաքներից մեկը, ինչպես նաև Գերմանիայի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը: Այստեղ են կենտրոնացված տեղեկատվական տեխնոլոգիաների, ավտոմոբիլային արդյունաբերության ողկույզները: Պատահական չէ, որ Siemens, BMW, Microsoft ընկերությունները որպես իրենց գլխավոր գրասենյակ ընտրել են հենց այս քաղաքը:
Մյունխենի համալսարանները.
- Գեղարվեստի ակադեմիա
- Մյունխենի ռազմական համալսարան
- Մյունխենի կիրառական գիտությունների դպրոց
- Մյունխենի հեռուստատեսության բարձրագույն դպրոց
- Մյունխենի երգի և թատրոնի բարձրագույն դպրոց
- Լյուդվիգ Մաքսիմիլիանի համալսարան
- Մյունխենի լրատվամիջոցների և հաղորդակցության դաշտում բարձրագույն ուսումնական հաստատություն
- Մյունխենի բիզնես դպրոց
- Մյունխենի օտար լեզուների և թարգմանության համալսարան
- Մյունխենի տեխնիակական համալսարան Հարգանքներով՝ Blue Book Training & Coaching Center-ի
Հիմնադիր-տնօրեն՝
Մելիք Ճիրոյան