Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեկվա «ոչ ոք», այսօրվա «ամեն ինչ» ...

20:49, չորեքշաբթի, 25 մարտի, 2015 թ.
Երեկվա «ոչ ոք», այսօրվա «ամեն ինչ» ...
     Կյանքիս ինչ-որ մի անկյունում ինձ՝քո թախծոտ աչքերով, հավետ սեր խոստացած օտարական, իմ երեկվա ոչ ոք, որ այսօր ամեն ինչ ես...շնորհակալ եմ քեզ ներկայիս համար, շնորհակալ եմ, որ ես վերականգնվել եմ, որ այլևս քամուն չեմ հանձնում կյանքիս երբեմնի երջանիկ պահերը, որ չեմ արհամարհում ինձ անդավաճան մնացածների ներկայությունը: Իմ օտար, իմ ճակատագիր, որ Աստված ուղարկեց հոգուս աներերությունը վերադարձնելու համար, ու դու առանց իմ համաձայնության ներխուժեցիր ավերակների կույտի վերածված կյանքս ու իրերին հիշեցրիր իրենց նախկին տեսքը, շնորհակալ եմ, որ դու ուժեղ էիր:
     Դու այնտեղ էիր, այո՛, այն դու էիր կանգնած մարդկային հոգու հավերժության ու հավերժական կործանման խաչմերուկում, այն դու էիր, որ անգամ այդ գրեթե հուսահատ վիճակում, հավատացիր իմ ուժերին, դու էիր, որ ինձ չճանաչելով հանդերձ՝ստիպեցիր ճանաչել կյանքն ու ինձ:
     Ես այնքան հպարտ եմ քեզնով, որ դու այդքան հաստատակամ էիր, որ նման չէիր ինձ, որ կարողացար փոխել կյանքի սխալ ճանապարհին հայտնված միայնակ էակին, իմ հոգուն միակ հաղորդակից էակ: Իմ օտարական...ես քեզ այսօր էլ չեմ ճանաչում...ու չեմ ճանաչի երբևէ, դու ինձ հանդիպած ամենախրթին հանելուկն ես, որը ես անգամ չեմ էլ փորձում լուծել: Թող որ, կյանքում չկան կատարելություններ, բայց ես ուզում եմ հավատալ, որ դու իդելական ես, ես քեզ գերադասում եմ սիրել՝չճանաչելով քեզ, քանզի դու էլ ինձ չէիր ճանաչում, երբ պատրաստեիր քեզ նետել իմ կյանքի անընդհատ փլվող ավերակների տակ, միայն թե նրանցից որևէ մեկը վերջնականապես չկործաներ ինձ...եվ ինչո՞ւ են ասում, թե մենք օտար ենք, մի՞թե օտարը դեմ կգնա բոլորին հանուն մեկի: Եվ ո՞վ կարող է որոշել՝ով է օտարը և ով քոնը:
     Դեռ երեկ էր, երբ իմ ծանոթների շարքում չէի էլ կարող պատկերացնել քեզ, բայց այսօր դու իմ հարազատների շարքի առաջին հորիզոնականներում ես, դու իմ սրտում ես: Այսօր դու ամեն ինչ ես, որ ես գերադասում եմ իմ անցյալում կորցրած ամեն ինչից, դու այլ ես, դու նման չես ինձ, բայց ինչո՞ւ է երբեմն ինձ թվում, որ դու իմ հայելային արտացոլումն ես, ինչո՞ւ երբեմն քո մեջ ինձ եմ տեսնում, ինչո՞ւ...գուցե պարզապես հմայված եմ քո էությամբ, գուցե քեզ նման լինելու ցանկությունը բավականին կլանել է ինձ: Ես շատ եմ ցանկանում լինել քեզ նման՝նպատակների ետևից վազող, պայքարող, որևէ արգելք չհանդուրժող, ուզում եմ քեզ նման լինել այնպիսին, ինչպիսին ինքս եմ ինձ ուզում տեսնել, ոչ թե կողքից անցնող օտարականը: Ինչո՞ւ ես չեմ դադարում քեզ օտարական անվանել, այն դեպքում, երբ դու ինձ համար արդեն մի մասնիկ ես առանց որի կիսատությունը ցավեցնում է, ինչո՞ւ ես չեմ ուզում քեզ հարազատս, միակս, թանկս անվանել, գուցե որովհետև հենց այդպիսիներն էին, որ ինձ թողեցին միայնակ կյանքի արհավիրքների բովում: Պարզապես ես չեմ ուզում քեզ համեմատել, դու նման չես նրանց, դու բարձր ես անգամ պարզապես «հարազատ» կոչվելուց: ԴՈՒ ես եմ, ես՝ԴՈՒ:
     Օտարս, ինչու՞ է ինձ թվում, թե ես քեզ մի ամբողջ կյանք եմ ճանաչել, ինչու՞ եմ ուզում քեզնով ծածկել ուրիշների ավելորդ ներկայությունը...չեմ ուզում ճանաչել քեզ, չեմ ուզում քո մեջ մարդկային պարզ հատկանիշներ գտնել, ինձ համար ԴՈՒ պարզապես մարդ լինելուց վեր ես, ԴՈՒ նման չես ոչ ոքի, բայց ինչու՞ եմ ես այդքան երազում նման լինել քեզ, ինչու՞ եմ քո մեջ ինձ գտնում, ինչու՞ է, որ իմ հոգին այդքան լցված ու բարձրացած է քեզնով...ինչու՞ ես այլևս առաջվանը չեմ, ինչու՞ եմ այսքան նման քեզ...իմ երեկվա ոչ ոք, որ այսօր ամեն ինչից վեր ես, որ այսօր վեր ես ինձնից...
Աղբյուրը` հեղինակային
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5490 | 0 | 0
Facebook