Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

...Չեմ...

20:41, չորեքշաբթի, 25 մարտի, 2015 թ.
...Չեմ...
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     ՉԵՄ ԽԱԲԵԼ, երբ ասել եմ, որ սիրում եմ բոլորից շատ: Չեմ խաբել, երբ ասել եմ, որ կյանքիցս կարևոր ես: Չեմ խաբել, երբ ասել եմ, որ ժամանակն ու տարածությունն անզոր են իմ զգացմունքի դեմ: Չեմ խաբել, ասելով, որ քո ձայնը լսելիս մարմինս դողում է, քեզ տեսնելիս՝սիրտս կորցնում է իր զարկելու տեմպը: Ես չեմ խաբել, ես նվիրվել եմ պարզապես:

     ՉԵՄ ԼՌԵԼ, երբ հասկացել եմ, որ փորձում ես խաբել ինձ, չեմ լռել, երբ ասել ես՝կարևոր ես չես ինձ համար կամ արժանի չես ինձ: Չեմ լռել, երբ կարոտից խեղդվել է կոկորդս: Չեմ լռել, ես կարոտել եմ պարզապես:
     ՉԵՄ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ, դու ինձ համար միշտ առաջնային ես եղել: Անհանգստացել եմ, վախեցել, գուցե հաճախ ցույց չեմ տվել: Չեմ արհամարհել, երբ ասել ես՝սխալ ես, երբ բարկացել ես, նեղացել, կոպտել: Չեմ արհամարհել, քեզ գնահատել եմ պարզապես:
     Կարոտել եմ, սիրել եմ, պաշտել եմ, խելագարվել եմ, տառապել, երջանկացել և հիասթափվել եմ, անտեղի օրեր եմ սպանել, վիրավորվել, բարկացել-բարկացրել եմ, բայց չեմ խաբել, չեմ լռել, չեմ արհամարհել, ՍԻՐԵԼ ԵՄ պարզապես:
Աղբյուրը` հեղինակային
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4359 | 0 | 0
Facebook