Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Երբեք չօտարացող հոգիներ

17:41, շաբաթ, 21 մարտի, 2015 թ.
Երբեք չօտարացող հոգիներ
     Թող տողերս շեղվեն սովորական դարձած սիրո թեմայից, ես ցանկանում եմ խոսել ընկերության մասին: Այս պահին շատերը կմտածեն՝բայց ընկերության մեջ էլ սեր կա...իսկ ես կհամաձայնվեմ, որովհետև աշխարհում ամեն ինչն է հիմնված սիրո վրա, սերն առանցք է, որից սկսվում է կյանքը: Ու ինչու՞ հաճախ այս պարզ թվացող փաստը, շատերի համար թեորեմից վերածվում է վարկածի, որն ապացուցման կարիք ունի: Լավ, դա էլ դեռ ոչինչ, բայց ցավալի է, որ հաճախ այդպես էլ չի ապացուցվում: Երբեմն «լավագույն ընկերներ» կոչված մարդիկ զլանում են անգամ բարևել իրար, երբեմնի մոտ հոգիները դադարում են միմյանց զգալուց: Ի՞նչ հետևություն անել...ընկերություն չի՞ եղել, թե պարզապես այլևս չկա: Ես կասեի` չի եղել, քանզի ընկերություն ասվածը ժամանակի ընթացքում չի մահանում, լավագույն ընկերը ժամանակի ընթացքում չի դառնում լավագույն հուշ: Ընկերներ, իրար շատ նման ու անսահմանորեն տարբեր մարդիկ: Սա է իրական ընկերության բանաձևը: Ընկերները լրացնում են մեկը մյուսին, մեկի թերությունը ծածկվում է մյուսի առավելությամբ, և՝հակառակը: Ինչպե՞ս կարելի է դեն գցել այդ թանկագին գանձը, ինչպե՞ս կարելի է մոռանալ, թե ով է քեզ հետ հաղթահարել բազմաթիվ վայրիվերումներ, ում ես դիմել թե՛ ուրախության, թե՛ տխրության պահին, ում հետ ես կիսել գժությունների պատրաս վայրկյաններդ, լացել ու ծիծաղել…հիշու՞մ ես.թե մի ժամանակ նա ինչքան հարազատ էր, իսկ այժմ ու՞ր է նա, ձեզնից ո՞վ սխալվեց այդ աստիճան: Թեև մեղավորը ամեն դեպքում երկուսդ եք, ընկերությունը ձեր երկուսի ձեռքերում էր… Հիմա ինչպե՞ս ես դիմում.երբ խոսում ես նրա մասին, «նախկին ընկե՞րս (րնկերուհիս)» , չե՞ս կարծում, որ այդ երկու բառերը բավականին անհամատեղելի են….ես այդպես եմ կարծում…Ախր չես ժխտի, որ մինչ օրս՝նրանից հետո, ոչ ոք չկարողացավ քեզ համար ընկեր լինել, ոչ ոքի հոգում չգտար քո հոգին, ոչ ոք քեզ չհասկացավ ու չընդունեց այնպես, ինչպես նա…նա քեզ սիրում էր քո գիժ տեսակով: Դժվար է չէ՞ նայել ձեր նկարներին ու չարտասվել, նայել ու չմտածել, թե դուք իրար ինչքան նման էիք, ինչքան երջանիկ էիք ու ինչ հետաքրքիր էր կյանքը միասին: Ունեիք ձեր սիրելի տեղը, որտեղ այցելում էիք, երբ ցանկություն ունեիք միայնակ մնալու և զրուցելու երկա՛ր, երկա՛ր…իսկ հիմա այդ տեղը ժպտում է, որպես մի գեղեցիկ երազ, որ արթնանալուց հետո այդպես էլ չմոռացվեց: Չգիտեմ, ինչ ասել այսպսիսի ընկերությունների մասին, բայց գիտեմ, որ ընկերությունը այն բացառություններից է, որ անցողիկ չէ, իսկ եթե անցավ, ուրեմն ընկերություն անունը սխալ էր տրված: Կյանքի հետագա ճանապարհներին կգտնեք տարբեր ընկերներ, գուցե ավելի երջանիկ վայրկյաններ կունենաք նրանց հետ, բայց առաջին ընկերության անգամ տված ցավը հեռվից ավելի քաղցր է ժպտալու ու նոր ընկեր ընտրելիս միշտ ետ եք շրջվելու, ևս մեկ անգամ թախծոտ հայացքով հրաժեշտ եք տալու նրան, բաց եք թողնելու ձեռքը, բայց չեք դադարելու մնալ հարազատ…
Աղբյուրը` հեղինակային
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5213 | 0 | 0
Facebook