Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիտե՞ս՝երբ մարդիկ...

12:35, շաբաթ, 21 մարտի, 2015 թ.
Գիտե՞ս՝երբ մարդիկ...
     Գիտե՞ս՝երբ մարդիկ չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքները.այն ժամանակ, երբ դրանք իրական են: Ու ես այդ անկարողությամբ քեզ առաջարկում եմ այն հոգատարությունը, որը չես զգացել այսքան տարիների ընթացքում, երջանկությունը, որը երբևէ չի պարուրել հոգիդ, լուսավորությունը, որը չի նվիրել անգամ արեգակը, հավերժությունը, որով մեզ կարող է կապել իմ անանուն զգացմունքը: Անանուն՝որովհետև դա սեր չէ, ես քեզ չեմ սիրում....ես քեզ ՊԱՇՏՈՒՄ ԵՄ...ես ապրում եմ այդ սիրով, ես քեզնով եմ շնչում...սիրուս իմ սեփական ստվերի դերն եմ տվել, քանի որ ստվերը կարող է գողանալ միայն մթությունը, իսկ իմ կյանքում միշտ մի պայծառ լույս կա.կաս դու: Դու էլ, թեկուզ անհաս և հեռու, բայց ուզում եմ զգաս այդ սիրո ջերմությունը:
     Դու կմտածես՝ո՞վ է այս անծանոթ սիրահարը, իսկ ես կասեմ՝անծանոթ չեմ, մենք վաղուց ճանաչում ենք միմյանց, պարզապես...գիտե՞ս՝երբ մարդիկ չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքները.այն ժամանակ, երբ ոչ թե սիրում, այլ պաշտում են....ԵՍ ՊԱՇՏՈՒՄ ԵՄ...
Աղբյուրը` հեղինակային
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4205 | 0 | 0
Facebook