Ինքնասպանությունը՝ որպես փրկության ուղղի
11:28, Tuesday, 10 March, 2015
Like
1
Dislike
0
4068 | 0 | 1 | 0
Ուզում եմ հասկանալ իշխանություններին է՞ ձեռնատու ինքնասպանությունները կամրջից, թե՞ դիահերձողներին: Գուցե պայմանավորվել ե՞ն: Այո´, այսպիսի աբսուրդ մտքեր են ձևավորվում ինձ և հանրության գլխում, երբ ամեն օր լսում ենք "ինքնասպանություն՝ կամրջից նետվելով" լուրը: Ի՞նչ են մտածում մեր չակերտավոր իշխանավորները: Իսկ պարոն վարչապե՞տը: Դե պարոն նախագահի մասին կլռեմ: Գուցե անիմաստ օրենքներ ընդունելուց զատ որոշեն կամուրջների վրա ընդամենը 2 բերետներ կանգնեցնեն, որպեսզի գոնե որոշ չափով կանխվի այս տեսակ դաժանությունները: Շատերը կպատասխանեն գրառմանս, որ "իհարկե հսկում են, իհարկե կանգնած են": Ո´չ, ես երբևիցէ չեմ նկատել ոչ մի հսկող ուժերի: Հիմա կմտածեն շատերը, որ ինքնասպան ցանկացողը կամրջից չնետվեց, ուրիշ կերպ կանի դա: Ո´չ...Մարդիկ դա անում են պահի ազդեցության տակ, չգիտակցելով: Մթագնում է ուղեղն ու այդ ժամանակ մտածում միայն խնդիրների մասին, որոնք անլուծելի են թվում: Փրկության ուղղին գտնում են ինքնասպանության մեջ: Գնալով դեպի կամուրջը՝ նրանք գուցե չեն հասկանում, որ անելու են դա, գուցե հասկանում են, չգիտեմ: Բայց այս երկրում ամեն բան անտեսված է, ոչ կարևոր: Ի՞նչն է մարդու կյանքից առավել կարևոր: Փո՞ղը, իշխանությու՞նը: Այո´: Ի՞նչ եք կարծում, որքանով նպատակահարմար կլինի այս հարցը բարձրաձայնել: Չնայած ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր կարևորագույն հարցերը կմնան անպատասխան, քանի որ պետությունը առանց ջանք ու եռանդ խնայելու մշակում է ժողովրդին կլպելու ու թալանելու մեթոդներ և պլաններ: Ինձ սարսափահար են անում այսպիսի դաժան սպանությունները, որը չկանխելով՝ ականատես ենք լինում սարսափազդու ողբերգությունների: |
+20 °C |
+7 °C
+20 °C
|
Tomorrow: +21 °C |