Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

ՍԵՐՍ ԼՔՈՒՄ Է ՍԻՐՏՍ

11:08, ուրբաթ, 20 հունիսի, 2014 թ.
     Ի՞նչ կանեիր, եթե իմանայիր, որ սերս լքում է սիրտս: Կբացեի՞ր դուռը նրա առաջ, թե կփորձեիր ապացուցել, որ դու արժանի ես այդ սիրուն: Գեթ մեկ անգամ արցունք կկաթա՞ր այդ հպարտությունից խեղդվող աչքերիցդ: Գեթ մեկ անգամ կափսոսայիր այն սիրո համար, որին երախտամոռի նման մի կողմ էիր գցել, որպես երրորդ-ավելորդ ու ապրում էիր քո անսեր կյանքով՝հույս ունենալով, որ կողքից ժպտացող աչքերը մոռացնել կտան այդ մեծ սիրով դատապարտված լինելուդ ցավը: Իսկ ես...ես շատ եմ արդեն տառապել քեզ սիրելու համար, քեզնից չհիասթափվելու համար, որովհետև ափսոսում էի այս թանկարժեք զգացմունքը ոտքերի տակ գցել, գոնե մեզնից մեկը գնահատում էր նրա գոյությունը: Այդ սերը իմ սրտում հանուն քեզ չէ, որ ապրել է, այլ հանուն ինձ, որովհետև միայն նա գիտեր, թե ինչքան դժվար է ինձ համար սպանել քեզ իմ սրտում, ջնջել անունդ մտքերիցս ու կարմիր խաչով ծածկել պատկերդ իմ ապագայում, նա գիտեր, ինչ դժվարությամբ եմ արդարացրել ինքս ինձ քեզ այդքան նվիրվելու համար, ինչ սկզբունքների գնով եմ հասել քեզ ինձ մոտ տեսնելու անիմաստ ցանկությանը...հիմա արդեն անիմաստ....սերս լքում է սիրտս, հասկանո՞մ ես, անխի՛ղճ, դե վերջապես բացի՛ր այդ ինձ այսքան հարազատ ու օտար աչքերդ, դու միայնակ ես մնում, դու անպաշտպան ես մնում, հպա՛րտ արարած, չե՞ս հոգնել անսիրտի ու անդրդվելիի կերպար կերտող դերերից, մոռացե՞լ ես՝ ով է բռնել ձեռքդ միայնությանդ պահերին, ով է եղել այն անմնացորդ նվիրվողն ու անսահաման հավատարմությամբ քեզ փայփայողը...մոռացե՞լ ես՝ով է քեզ սիրել բոլորից ավելի: Մի՞թե կմոռանաս նաև կարոտով քեզ միշտ սպասող երկու աչքերի հայացքը, քեզ տեսնելիս առաջացած ձեռքերի դողը, քեզ հետ անգամ անձրևին արևի պես փայլող ժպիտը...կմոռանա՞ս, ինձ հասած անհասանելի՛...հիշեցի՞ր...փառք Աստծո, որ դեռ չես տառապում բացարձակ երախտամոռության հիվանդությամբ: Դե, հիմա փակիր աչքերդ, պատկերացրու մի դատարկ կյանք՝անսեր ու անգույն, չկան այլևս քո որպիսությամբ հետաքրքրվող զանգերը, սխալ քայլերիդ արդարացում գտնող բառերը, չկա քո թերություններն ու առավելությունները գնահատող բնավորությունը, քեզ միշտ պաշտպան կանգնող էությունը, չկա քեզ ձեռքերի վրա պահող սերը: Պատկերացրու քեզ առանց այդ սիրո, իսկ դրա համար պատկերացրու քեզ, որպես ուրիշների մեջ այդ սերը գտնելու անհույս փնտրտուքներ իրականացնող մեկը, ամեն օրվա մեջ քո հանդեպ այդ ուշադրության պակասից կիսատ զգացող մեկը, այդպես էլ սիրուց գաղափար չունեցող մեկը...ես քո փոխարեն արդեն ապրել եմ այդ պահը....ասեմ, իմանաս, ցավոտ է լինեlու, հպա՛րտ էակ կոտրվելու ես, անգամ արցունք է կաթալու աչքերիցդ...դու կարոտելու ես ուշադրությունս, նվիրվածությունս, հավատս, հույսերս, մխիթարություններս, սերս ես կարոտելու, փնտրելու անդարձ կորցրածդ.ախր այդքան ասացի քեզ՝ես քեզ չեմ պատկանում, պահպանի՛ր ունեցածդ: Իսկ հիմա բացիր աչքերդ ու նայիր...նո՞ւյնն է աշխարհը: Իհարկե ոչ...ես էլ զգում եմ, որ ցուրտ է ու միաժամանակ օդը խեղդում է, ես էլ զգում եմ ինչ-որ մթություն, բայց վեր նայելիս արևից աչքերս ցավում են, կիսատությո՞ւն՝այո, ասում են՝ահավոր զգացում է, լքված լինելո՞ւ ցավ...ես էլ եմ լքված...ես լքում եմ քեզ, որովհետև ինձ էլ են լքում...ինձ էլ լքում է սերս: Հիմա վերջապես մենք նման ենք.միայնակ, կարոտած, կոտրված, հուսահատված...ու ամենացավալին՝միայն հիմա է, որ երկուսս էլ գիտենք այն սիրո արժեքը, որն էլ չկա՝ես անհույս դեռևս հավատարիմ մնալով նրան, իսկ դու կորցնելուց հետո միայն սիրելով սերս... (
Աղբյուրը` Հեղինակային
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4660 | 0 | 0
Facebook