Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

...ԿՅԱՆՔՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է...

12:22, երեքշաբթի, 10 հունիսի, 2014 թ.
     Պետք է սիրել կյանքն այնպես, ինչպես, որ այն կա...ինչո՞ւ փոխել այն, ինչն արդեն ուղղակի կարելի է վայելել, այն, ինչ արդեն պատրաստի տրված է և ձեզնից միայն պահանջվում է գնահատել ունեցածն ու պահպանել: Ոչինչ բացարձակապես լավ կամ բացարձակապես վատ չի կարող լինել...մենք ամեն ինչ գնահատում ենք այնպես, ինչպիսին մենք ինքներս ենք: Եթե անընդհատ մեզ ինչ-որ բան պակասում է, թերի է թվում, ուրեմն մեր ներսում ինչ-որ բան կիսատ է, եթե բողոքում ենք, ուրեմն մեզնից ինչ-որ բանով գոհ չենք.կարճ ասած, ամեն ինչ տեսնում ենք մեր իսկ պատկերով: Սրանից հետևություն, որ եթե ուզում ես գոհ լինել քեզ շրջապատող աշխարհից, ուզում ես որևիցե բանի պակաս չզգալ, ուզում ես երջանիկ լինել ու սիրել այն, ինչ Աստված առատաձեռնորեն ընձեռել է քեզ, ուրեմն նախևառաջ ՍԻՐԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ: Գնահատիր քո բոլոր արժանիքներն ու թերությունները՝նայելով դրանց իրականության աչքերով, այնպես, ինչպես կգնահատեիր մարդուն, որին կողքից ես նայում:
     Իսկ ո՞վ է ասել, թե կյանքն ստեղծված է միայն դժվարությունների և տխրության համար.ո՛չ, դրանք ընդամենը դեպի երջանկություն տանող ճանապարհ են: Հարցրու, մարդուն, որը սկսել է գնահատել ունեցածը, թե ինչ է երջանկությունը և նա կպատասխանի՝այն, որ հասկանում ես ունեցածդ չկորցնելու կարևորությունը: Մոռացեք այն մասին, թե ինչ կարող էիք ունենալ, սակայն չունեք, այլ մտածեք այն մասին, թե ինչ ունեք և ինչքանով եք արժանի դրան: Մի՛ թույլ տվեք հասնելու այնտեղ, որտեղ կկորցնեք ունեցածն ու ձեռնունայն մնալով միայն՝կհասկանաք, թե ինչ է նշանակում «ՊԱՀՊԱՆԻ՛Ր ՔԵԶ ՏՐՎԱԾԸ»:
     Կյանքը հրաշալի է, եթե դու ուզում ես տեսնել այդպիսին...իսկ եթե չես ուզում, ուրեմն փոխի՛ր քեզ...հավատա՛ ուժերիդ, մի՛ թերագնահատիր, առավելություն մի՛ տուր մյուսներին և քեզ՝մյուսներից: Ապրիր քո և այն մարդկանց համար, ում երջանկությունը կարևոր է քեզ համար: Քեզ մի՛ պարուրիր երազանքներով և դրանցով մի՛ ապրիր, պարզապես երազիր քեզ լավին տրամադրելու համար: Գնահատի՛ր ամեն ինչ իրականության սահմանում և ընդունի՛ր ԿՅԱՆՔՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է...
Աղբյուրը` հեղինակային
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5408 | 0 | 0
Facebook