Երկար ժամանակ է անցել: Իսկ ես դեռ հիշում եմ... Կարծես երեկ էր՝ժպտում էիր, ասում, որ ամեն ինչ լավ կլինի, ՙմոտիկ էր այն օրը՚: Իսկ այսօր...ՙԱյն օրն՚ այդպես էլ չեկավ: Գիտե՞ս, ամեն ամսվա այս օրը ես նշում եմ: Խմում եմ կենացդ, ժպտում ինքս ինձ և ամեն անգամ ասում. ՙՍա վերջինն է: Պետք է մոռանալ: Վերջ: ՚ Մյուս ամիս էլի նույն օրը նշում եմ՝մոռանալով խոստմանս մասին: Իսկ դու երևի թե չես էլ հիշում, թե ինչի մասին է խոսքը: Քո համար գուցե դա ոչինչ էր, բայց ինձ համար... Հիշում եմ մեր զրույցները, անկատար խոստումները, նաև հիշում եմ անիմաստ ու անպատճառ կռիվները, նեղացած դեմքերը: Իսկ հիմա դա լոկ հիշողություն է: Ապա փորձիր հիշել: Գեթ մեկ անգամ: Ես գիտեմ, քո ինքնասիրությունը քո համար վեր է ամեն ինչից, բայց գոնե մի անգամ փորձիր հիշել: Հիշու՞մ ես, կռվում էինք առանց պատճառի, նեղանում իրարից, բայց քիչ հետո էլի ժպտում, փորձում հաշտվել: Իսկ հետո խոսում էինք, չեմ էլ հիշում, թե ինչի մասին: Գուցե գրքե՞րի, կամ ֆիլմե՞րի: Խոսում էինք երկար: ....
....-Ի՞նչ էի անելու առանց քեզ:
-Կարիք չկա մտածելու, ես միշտ կողքիդ կլինեմ:
Ես պահեցի խոստումս, ես հիմա էլ կողքիդ եմ, եթե ուշադիր լինես: Ամեն պահ: Թեկուզ հեռվից, բայց զգում եմ, թե ինչ ես զգում հիմա, որտեղ ես: Չես հավատա, բայց ես քո կողքին եմ:
Ծիծաղելի կթվա այս ամեն ինչը, դու էլ դեմ ես սրան: Ու մի մտածիր, թե փոշմանել եմ: Երբեք: Ուղակի ...Ուղակի ես այդպես էլ չհասկացա պատճառն այսպիսի վերջի: Գնացիր ՝ առանց բացատրելու: Գուցե ուղակի հիասթափվեցիր կամ էլ սկզբունքներդ խանգարեցին: Չգիտեմ... Իսկ դու հիշու՞մ ես: