- Այնտեղ նայի՛ր:
- Ու՞:
- Նա է:
- Ո՞վ:
- Դե նա, ում սիրում ես:
- Նա, ում սիրում էի ... Նա հեռացավ՝ թողնելով ինձ ընկած: Հեռացավ՝ սպանելով իմ մեջի թիթեռնիկներին: Հեռացավ՝ թողնելով աչքերս թաց: Հեռացավ՝ սառցե գունդ դարձնելով իմ սիրտը, այն սիրտը, որը սիրում էր նրան: Հեռացավ՝ մոռանալով անհամար խոստումների մասին: Հարվածեց իմ՝ իրեն մեկնած ձեռքը: Այդքանից հետո, ասա, ինչպե՞ս սիրեմ: Ինչպե՞ս:
- Նա այստեղ է նայում:
- Հոգ չէ:
- Նա դեռ քեզ սիրում է:
- Ուշ է արդեն: Կամուրջները այրվել են: Իսկ ի՞նչ էր անում նա, երբ ես էի սիրում, ի՞նչ:
- Նա մոտենում է:
- Հոգնել եմ արդեն, արի գնանք այստեղից: Նա ինձ ցավից բացի ոչինչ չի տվել:
- Տվել է... Նա քեզ սովորեցրել է սիրել...