Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Կարճամետրաժ սեր

---
Հեղինակ`
---
22:24, չորեքշաբթի, 19 փետրվարի, 2014 թ.
     Առաջին սեր...Գեղեցիկ զգացմունք, որն անհնար է բառերով բացատրել...Սրտի տրոփյուն, որն անհնար է չզգալ... աչքերի փայլ, որն անհնար է չնկատել... անտեսանելի թևեր, որոնք օգնում են քեզ բարձրանալ, հասնել այնտեղ, որտեղ նույնիսկ արծիվը չի հասել...: Դու զգում ես քեզ երջանիկ, թվում է՝ ահա և վերջ: Ահա և նա կողքիս է: Մենք երջանիկ կլինենք: Արդեն որոշում եք ձեր տղայի անունը ու հանկարծ վրա է հասնում ձմեռը: Ձեզանից ինչ-որ մեկը սառեց կամ գուցե երկուսդ էլ, կամ գուցե ինչ-որ մեկի չար կատակն է, կամ էլ հենց վերևից է այդպես գրված: Դուք այդպես էլ պատճառը չիմացաք... Միայն մի օր երկուսդ էլ արթնացաք՝ առանց ինչ-որ զանգի սպասելու, առանց ինչ-որ մեկի մասին մտածելու, արթնացաք՝արթնանալու համար..: ՙՙՆա կզանգի, , -մտածեցիք երկուսդ էլ և ոչ մի քայլ չարեցիք: ՙՙԵթե չի զանգում, ուրեմն պետք չեմ, չեմ ուզում ավելորդ լինել: Նա առանց ինձ էլ երջանիկ է, , -մտածեցիք երկուսդ էլ և... և ֆիլմն ավարտվեց: Դուք ուրիշ ավարտ էիք ծրագրել: Սկիզբը ձեր ծրագրածի նման էր, ապա վերջը՞: Գուցե սցենարիստը փոխվեց կամ գուցե դերասանների խաղն էր պատճառը, գուցե հանդիսատեսը բողոքեց, կամ գուցե ժամանակն էր պատճառը... Ոչ-ոք..ոչ-ոք չիմացավ: Ոչ էլ դու: Ուղղակի անվերջանալի թվացող ֆիլմը փոխվեց կարճամետրաժի..
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
2409 | 0 | 0
Facebook