Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Հըլը (դեռ) կաս իմ սրտում

---
Հեղինակ`
---
21:23, հինգշաբթի, 10 հուլիսի, 2014 թ.
     Հիշում եմ, որ անհամբերությամբ էի սպասում այդ օրվան, երբ կլրանար 2 տարին: Ու գիտես, մտածում էի, որ նշելու եմ շատ մեծ, որովհետև 2 տարի առաջ հենց այդ օրը դու, ինձ լքելով, սովորեցրեցիր ինձ սիրել իրական սիրով, զգալ, թե ինչ է սերը: Չնայած, որ դու անողոք եղար ու հեռացար, սակայն դու օգնեցիր ինձ հասկանալ շատ գաղտնիքներ, որոնք շատերը դեռևս չգիտեն: Որոշել էի շնորհակալություն հայտնեի տվածդ ցավի համար: Սակայն չգիտես, թե ինչու, բայց այդ օրն այնպիսի անասելի թեթևություն զգացի, որ անկարելի է բառերով նկարագրել: Ես նույնիսկ չկարողացա նշել, հիշել անցյալը, չկարողացա: Իսկ ինչու: Ես դա այդպես էլ չիմացա: Հիմա, մի քանի օր անց, կրկին դատարկ եմ, զգում եմ կարիքդ ավելի, քան երբևէ, իսկ դու հեռու ես հիմա ավելի, քան երբևէ: Դու տեղյակ էլ չես հիմա, մոռացել ես այդ օրվա մասին, իսկ ես... իսկ ես դեռ սիրում եմ ... Սիրտս պայքարում է մտքիս դեմ: Սպասե՞լ, թե՞ շարունակել ապրել կյանքը առանց քեզ: Սիրե՞լ քեզ, թե՞ մոռանալ: Սկսե՞լ նոր կյանք, թե՞ ապրել նոր կյանքով: Սպանում են այս հարցերն ինձ ներսից: Իսկ լիալուսինն ու անձրևն ամեն անգամ մի նոր վերք են բացում: Կարոտում եմ: Գուցե գաս, այլևս քեզ չսիրեմ, իսկ հիմա..... կարոտում եմ...Նայում եմ նկարները, որոնք դու էիր սիրում: Կարոտում եմ......
     p.s. դու երբեք չես իմանա իմ սիրո մասին, , , չես իմանա, որ քեզ նվիրված այսպիսի տողեր կան, , չես իմանա, որ կա մեկը, ով չի կարող օրն անցկացնել, առանց մի քանի անգամ նայելու քո էջերը սոց ցանցերում: Չես իմանա...
    
     (կարդալով՝ կկարծեն, թե կորցրել եմ ինքնասիրությունս, , , մտածեք ինչպես կուզեք)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
2304 | 0 | 0
Facebook