Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Մոռացվեց չմոռացվածը

---
Հեղինակ`
---
22:29, հինգշաբթի, 20 մարտի, 2014 թ.
     Դու գնացիր, գնացիր՝ ինձ տալով ցավ, տարար բոլոր հույսերս, բոլոր երազանքներս, տարար իմ սրտից մի կտոր, փակեցիր սրտիս դուռը պինդ՝ չվերադառնալ որոշելով, կոտրեցիր ինձ, կոտրեցիր թևերս, սպանեցիր սերս: Գցեցիր ինձ անդունդը ու հեռացար: Ցավոտ էր: Սպասում էի ՝ մտածելով, թե հետ կգաս, թե կզղջաս, կգաս ու կօգնես, կբարձրացնես: Բայց դու չկայիր: Կոտրված էի, հիասթափված: Հիասթափված ոչ թե քեզանից, այլ ինքս ինձնից, որ հավատացել եմ քեզ, որ հավատացել եմ, որ դեռ գոյություն ունի անկեղծ զգացմունք: Մնացել էի մենակ.. մենակ, որովհետև կյանքում ամեն ինչ կապել էի քեզ հետ, անմնացորդ նվիրվել, իսկ դու տարել էիր ամենը, տարել քեզ հետ: Մեղադրում էր ուղեղս, որ իրեն չէի լսել, որ սրտիս էի վստահել, իսկ սիրտս լուռ լացում էր՝ չգտնելով որևէ արդարացում: Հաշվում էի օրերը, ամիսները, թե ինչքան ժամանակ էր անցել մեր բաժանումից: Սպասում էի, երբ մի օր արթնացա քնից: Արթնացա բոլոր երազներից, հոգնեցի ինքս ինձ հույս տալուց: Կանգնեցի: Քայլեցի փողոցներով, որոնցով երկուսով ենք քայլել, նայեցի ֆիլմերը, որոնք երկուսով ենք նայել ու էլ չզգացի ցավ: Չզգացի ոչինչ: Ժպտացի, բայց առաջվա ժպիտս էլ չկար: Չկար փայլը: Գուցե մեծացա, գուցե ինչ-որ բան հասկացա: Միայն գիտեմ, որ սկսեցի չվստահել, սկսեցի էլ չերազել: Սկսեցի ապրել իրական կյանքով: Ու մոռացա, դժվարությամբ, բայց մոռացա քեզ: Քեզ, ում սիրում էի անկեղծ: Քեզ, որ չպետք է մոռացվեիր: Քեզ... Դժվարությամբ, բայց մոռացա...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
2474 | 0 | 0
Facebook