Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գեղի հերոսը

Hayko Ghazaryan
Հեղինակ`
Hayko Ghazaryan
21:38, ուրբաթ, 16 մայիսի, 2014 թ.
    
Ժուկով ժամանակով մի մարդ էր ապրում Գեղի անունով: Նա հասարակ ռամիկ էր, բայց բոլորը թագավորությունում սիրում էին նրան ու ողջունում:
-Բարև ռամիկ,
Գեղի-Բարև Ռազմիկ:
-Բարև չոբան,
Գեղի-Բարև հոպար:
-Բարև,
Գեղի-Բարև ձեզ պարոն Հովհաննիսյան:
Դուք երևի մտածեցիք՝ խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է, բայց ո՛չ, բարևողը Նազենի Հովհաննիսյանն էր, ուղղակի այդ օրը նա մոռացել էր շպարվել: Մինչ Գեղին բարևում էր անցորդներին, հանկարծ խուճապ սկսվեց: Թագավորություն էր եկել ապխտած կոկորդիլոսը, բայց մի տեսակ սրտովս չի, լավ, շաբլոն գտնվեմ թագավորություն էր եկել 7 գլխանի դևը, -ի միջիայլոց, ես չափազանցնելու հատկություն ունեմ: Գլուխների իրական թիվը իմանալու համար 4 հատ հանեք և խնդրում եմ առանց հաշվիչի:
Թագավորը բոլորին կանչեց պալատ և դուրս գալով դիմեց հավաքվածներին:
-Ժողովուրդ ջան, բոլորդ երևի արդեն լսել եք դևի մասին և, եթե մենք ոչինչ չձեռնարկենք, նա կավերի ողջ թագավորությունը. և հիմա ես դիմում եմ ձեզ՝ ո՞վ ձեզանից կխիզախի և կմարտնչի 7 գլխանի դևի հետ-փաստորեն թագավորը նույնպես իմ չափազանցնելու հատկությունից ունի:
Բոլորը վախեցած իրար դեմքի էին նայում երբ հանկարծ ամբոխից դուրս եկավ Գեղին: Թագավորն ասաց:
-Ես գիտեի, իմ խիզախ ռամիկ: Դե խոսիր մեր Գեղի հերոս:
-Տիկնայք և պարոնա՛յք, թագավո՛ր ես ուզում էի հարցնել՝ երբ է վերջանում ժողովը:
-Գեղի հենց դու կկռվես ու կազատես մեր թագավորությունը, իսկ ես ի նշան երախտագիտության, քեզ կտամ աղջկաս ձեռքերը:
Դե ինչ արած, Գեղին գնում է դեմ հանդիման դևին:
-Լսի՛ր, 3 գլխանի դև-Փաստորեն Գեղին չի սիրում չափազանցնել: -գնա՛ քո կամքով մեր թագավորությունից, քանի ես ուժով չեմ վռնդել:
Դևի գլուխներից մեկն ասաց:
-Լսի այ -այստեղ ես պատկերացնում էի տուուուուու մեղեդին, բայց քանի որ սա ֆիլմ չէ, իսկ ես ռեժիսոր չեմ, այլ գրող գրողը տանի ես կապավինեմ ձեր երևակայությանը: -էդ դու՞ ինձ պիտի վռնդես:
Գեղին արդեն շատ վախեցած էր և ոչինչ չէր կարողանում խոսել, ու ես որոշեցի որ 7 խնձորը որ պետք էր վերջում ընկներ ընկնի հիմա, ու դևի գլուխներին և օ՜ զարմանք, դևը մեռնում է, իսկ Գեղին շտապում պալատ, որ հայտնի լուրը:
-Ես սպանեցի դևին և ազատեցի թագավորությունը, իսկ հիմա, թագավո՛ր, արա՛ խոստումդ, տու՛ր ինձ քո աղջկա ձեռքերը:
Թագավորը կատարում է խոստումն ու Գեղին հեռանում է պալատից, իսկ ժողովուրդը, թագավորն ու կռնատ աղջիկը դեռ շարունակում էին ուրախանալ:
Իսկ վերջում երկնքից ընկավ 7 խնձոր, բայց չէ՛, արդեն ընկել էր, լավ իսկ վերջում՝ շնորհակալություն մինչև վերջ կարդալու համար:
Աղբյուրը` hayk666.blogspot.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3516 | 0 | 0
Facebook