Գեղի հերոսը
21:38, Пятница, 16 Мая, 2014 года
Источник: hayk666.blogspot.com
Нравится
0
Не нравится
0
3528 | 0 | 0 | 0
Ժուկով ժամանակով մի մարդ էր ապրում Գեղի անունով: Նա հասարակ ռամիկ էր, բայց բոլորը թագավորությունում սիրում էին նրան ու ողջունում: -Բարև ռամիկ, Գեղի-Բարև Ռազմիկ: -Բարև չոբան, Գեղի-Բարև հոպար: -Բարև, Գեղի-Բարև ձեզ պարոն Հովհաննիսյան: Դուք երևի մտածեցիք՝ խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է, բայց ո՛չ, բարևողը Նազենի Հովհաննիսյանն էր, ուղղակի այդ օրը նա մոռացել էր շպարվել: Մինչ Գեղին բարևում էր անցորդներին, հանկարծ խուճապ սկսվեց: Թագավորություն էր եկել ապխտած կոկորդիլոսը, բայց մի տեսակ սրտովս չի, լավ, շաբլոն գտնվեմ թագավորություն էր եկել 7 գլխանի դևը, -ի միջիայլոց, ես չափազանցնելու հատկություն ունեմ: Գլուխների իրական թիվը իմանալու համար 4 հատ հանեք և խնդրում եմ առանց հաշվիչի:
Թագավորը բոլորին կանչեց պալատ և դուրս գալով դիմեց հավաքվածներին: -Ժողովուրդ ջան, բոլորդ երևի արդեն լսել եք դևի մասին և, եթե մենք ոչինչ չձեռնարկենք, նա կավերի ողջ թագավորությունը. և հիմա ես դիմում եմ ձեզ՝ ո՞վ ձեզանից կխիզախի և կմարտնչի 7 գլխանի դևի հետ-փաստորեն թագավորը նույնպես իմ չափազանցնելու հատկությունից ունի: Բոլորը վախեցած իրար դեմքի էին նայում երբ հանկարծ ամբոխից դուրս եկավ Գեղին: Թագավորն ասաց: -Ես գիտեի, իմ խիզախ ռամիկ: Դե խոսիր մեր Գեղի հերոս: -Տիկնայք և պարոնա՛յք, թագավո՛ր ես ուզում էի հարցնել՝ երբ է վերջանում ժողովը: -Գեղի հենց դու կկռվես ու կազատես մեր թագավորությունը, իսկ ես ի նշան երախտագիտության, քեզ կտամ աղջկաս ձեռքերը: Դե ինչ արած, Գեղին գնում է դեմ հանդիման դևին: -Լսի՛ր, 3 գլխանի դև-Փաստորեն Գեղին չի սիրում չափազանցնել: -գնա՛ քո կամքով մեր թագավորությունից, քանի ես ուժով չեմ վռնդել: Դևի գլուխներից մեկն ասաց: -Լսի այ -այստեղ ես պատկերացնում էի տուուուուու մեղեդին, բայց քանի որ սա ֆիլմ չէ, իսկ ես ռեժիսոր չեմ, այլ գրող գրողը տանի ես կապավինեմ ձեր երևակայությանը: -էդ դու՞ ինձ պիտի վռնդես: Գեղին արդեն շատ վախեցած էր և ոչինչ չէր կարողանում խոսել, ու ես որոշեցի որ 7 խնձորը որ պետք էր վերջում ընկներ ընկնի հիմա, ու դևի գլուխներին և օ՜ զարմանք, դևը մեռնում է, իսկ Գեղին շտապում պալատ, որ հայտնի լուրը: -Ես սպանեցի դևին և ազատեցի թագավորությունը, իսկ հիմա, թագավո՛ր, արա՛ խոստումդ, տու՛ր ինձ քո աղջկա ձեռքերը: Թագավորը կատարում է խոստումն ու Գեղին հեռանում է պալատից, իսկ ժողովուրդը, թագավորն ու կռնատ աղջիկը դեռ շարունակում էին ուրախանալ: Իսկ վերջում երկնքից ընկավ 7 խնձոր, բայց չէ՛, արդեն ընկել էր, լավ իսկ վերջում՝ շնորհակալություն մինչև վերջ կարդալու համար: |
+16 °C |
+7 °C
+20 °C
|
Завтра +20 °C |