Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՊՃՀ ՔՈԼԵՋՈՒՄ

11:48, չորեքշաբթի, 14 մայիսի, 2014 թ.

Մայիսի 12-ին ՀՊՃՀ Քոլեջում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին և Շուշիի ազատագրմանը:

Հանդիպմանը ներկա էին Շենգավիթի վարչական շրջանի Զինկոմիսարիատի պետի տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Ումուսյանը, Հանրապետական զինկոմիսարիատի նախազորակոչի պատրաստման բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Հայրապետյանը, Կենտրոնական զինկոմիսարիատի նախազորակոչի պատրաստման խմբի պետ, լեյտենանտ Սիրարփի Մակյանը, ՀՀ Երիտասարդ երկրապահ Աղասի Կարապետյանը, ՀՀ Երկրապահների փոխնախագահ Արտեմ Աթոյանը, ՀՊՃՀ աշխատակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ, մասնավորապես, Խորհրդային միության հաղթանակին հասնելու հայրենանվեր գործում հայազգի զինվորականների դերակատարության ու մեծ ներդրման և Շուշիի ազատագրման ընթացքում ազատամարտիկների գործողությունների ու հերոսական դրվագների մանրամասներ։

Միջոցառումը կազմակերպել էր ՀՊՃՀ Քոլեջի Ուսանողական խորհուրդը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4725 | 0 | 0
Facebook